Рубрика: Մայիսյան հավաք

Բլոգուսուցում

Նախագծի համակարգողներ՝ 3.1 2.2 դասարանի սովորողներ

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Ժամանակացույց՝ մայիսի 13, 15, ժամը՝11:00

Վարպետության դասի թեման՝ բլոգային ուսուցում

Նպատակը՝

  • Edublogs.org կայքում բլոգների բացում, առաջին նյութի հրապարակում
  • բլոգի արտաքին տեսքի ձևավորում
  • բաժինների բացում
  • խրվակների ավելացում
  • Բլոգավարություն(բլոգում նյութեր հրապարակել, խմբագրել, նկար տեղադրել, հղում կցել…)

Ընթացքը՝

Նախատեսում ենք երեք հանդիպում 3.1, 2.2 դասարանների սովորողների հետ: 2.2 դասարանի սովորողներն ունեն նոր բացված բլոգներ, իրենց ընկերների օգնությամբ կհմտանան բլոգավարության աշխատանքներում: 3.1 դասարանի սովորողներին կօգնեն ավելի հմուտ գործածել բլոգները, կսովորեցնեն չիմցած գործիքները:

Рубрика: Մայիսյան հավաք

Ես կարողանում եմ

Նախագծի մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ
Նախագծի տևողությունը՝ 01.05-31.05
Նախագծի նպատակը` սովորողին տալ ինքնուրույն ներկայանալու, ինքնաարտահայտվելու հնարավորություն:

Читать далее «Ես կարողանում եմ»

Рубрика: Թումանյանական օրեր

Թատրոն՝ ավտոբուսում

Մարտի 22-ին Հարավային դպրոցի երկրորդ դասարանցիներն եղան Թատրոն-ավտոբուսում։ Սովորողները մտան ավտոբուս ու դիտեցին «Անխելք մարդը» ստվերային ներկայացումը։

Ուրախ, հետաքրքիր միջավայրում դիտեցինք, հիացանք․․․Շնորհակալ ենք թատերախմբին և ընկեր Անիին այս հրաշալի օրը պարգևելու համար։