Рубрика: Մայիսյան հավաք

Դասարանային ջերմոց

2-րդ դասարանի սովորողների հետ ստեղծում ենք ջերմոցային տնտեսություն :

Աշխատանքը ներառում է`

  • Սածիլների աճեցում և բազմացում սերմերի միջոցով (լոլիկ, պղպեղ…)
  • Կանաչիի աճեցում

Նպատակը

Սովորողների զարգացում, բնագիտական, այգեգործական հմտությունների և կարողությունների ձևավորում և զարգացում, գիտելիքի ձեռքբերում իրական գործունեության միջոցով, խմբով աշխատելու, իրար օգնելու, նախաձեռնելու, կողմնորոշվելու կարողությունների զարգացում

Բնության հետ ճիշտ վարվելու հատկության ձևավորում:

Խնդիրները
Ծանոթացում բնության երևույթների, բնական ընթացքների հետ
Բույսերի ցանելու կամ տնկելու կարողությունների զարգացում գործնական աշխատանքի միջոցով
Բույսերի աճի, փոփոխությունների դիտարկում
Եզարակացություններ
Անձնական պարտականությունները կատարելու, պատասխանատու լինելու կարողության զարգացում
։

Ախտատանքի մեջ ընդգրկվելու են  նաև ընտանիքների անդամները:

Սովորողների հետ ստեղծել կանոներ օրվա կտրվածքով (ամեն օր 2-3 սովորող մշակում, հետևում է բույսերի խնամքին):

Նախագծի մեջ ներառել իմացումի հրճվանք ծրագիրը`  ես և շրջակա, տեխնոլոգիա, մաթեմատիկա, մեդիատեխնոլոգիա և այլն:

Նախագծի ընթացքը

          Հողի մշակում /1-2 օր/    

  • Մինի ջերմոցների  ստեղծում /1 շաբաթ/
  • Սերմերի հավաքագրում/1 շաբաթ/
  • Սերմնացան/1-2 օր/
  • Մշակում և այլն:

Կանաչիների սերմերի ծիլերը, ենթադրում ենք, որ կտեսնեք ապրիլի վերջից մայիսի սկիզբն ընկած ժամանակահատվածում:

Բանջարեղեների սածիլների ծլեցումը, աճը մինչև մայիս ամսվա առաջին 15 օրը, որից հետո սածիլները կտեղափոխվեն արդեն նախօրոք նախատեսված և խնամված հողատարածք:

Այս նախագիծը իրականացնելու ենք ամբողջ տարվա ընթացքում: Արդյունքները կերևան տեսնյութերի, ֆոտոշարքերի, ռադիոհաղորդումների և այլ մեդիանյութերի տեսքով:

Արդյունքում կունենք`

  • Դպրոցի ներսում կանաչապատ, խնամված տարածք
  • Մեր կողմից աճեցրած բանջարեղեն
  • Էկոլոգիապես մաքուր կանաչեղեն

Նախագծի առավելությունները

  1. Բնագիտության տեսական գիտելիքները սովորողները կիրառում են գործնականում:
  2. Հողի և բնության հետ աշխատանքը հանգստացնում է նյարդերը, սեր առաջացնում բնության նկատմամբ:
  3. Աճեցնելով և խնամելով բույսերը սովորողները հասկանում են դրանց կարևորությունը և իրենց առօրյայում էլ դադարում են կոտրել ծառերը, տրորել խոտը, պոկել ծաղիկները:
  4. Աշխատանքը միայնակ հնարավոր չէ իրականացնել, հետևաբար՝ այս ընթացքում սովորողները համագործակցում են, իրար օգնում, ի հայտ են գալիս մարդկային բազմաթիվ դրական հատկանիշներ:
  5. Գյուղատնտեսական գործիքներով աշխատանքը ուժեղացնում, մարզում է երեխաներին:
  6. Սովորողների մոտ ի հայտ է գալիս պատասխանատվության զգացում, որովհետև նրանք խնամում են իրենց տնկած բույսերը, դրանք ջրում, փխրեցնում հողը, մաքրում ավելորդ խոտերից ….

Ամփոփում՝

Автор:

Ես Սեդա Խաչատրյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում: Իմ բլոգում հավաքված են սովորողների ուսումնական աշխատանքները,որոնք կարող են ուղեցույց դառնալ շատերի համար:

Оставьте комментарий