Рубрика: Աղայան + Ռոդարի նախագիծ

«Աղայան+Ռոդարի» ուսումնական նախագիծ

Նախագիծը նախատեսված է 2-րդ դասարանների համար:

Ժամանակահատվածը ՝ 01․04-30․04․2024
Մասնակիցներ ՝ 2․2 դասարանի սովորողներ
Նպատակն ու խնդիրները 

Այս նախագիծը  և նախագծում կիրառված մեթոդները սովորողներին հնարավորություն կտան ինքնուրույն մտածել, դիտարկել, ուսումնասիրել, ինչպես նաև զարգացնել  վերլուծական  և երևակայական մտածողությունը։

Նախագիծը սկսում են Ռոդարիական  հնարքներից.

Ռոդարիական  հնարքներ.

  • Ի՞նչ կլիներ, եթե …
  • Հեքիաթների շիլափլավ /Ռոդարի+Աղայան/
  • Ռոդարիական հնարներով անսովոր պատմություններ
  • Թարս հարցեր շիտակ պատասխաններով
  • Իսկ հետո ի՞նչ եղավ
  • Բառախաղ-լեզվախաղ. մի բառ ես, մի բառ դու
  • Ռոդարին մաթեմատիկայում, մաթեմատիկական պատմություններ
  • Ռոդարիական կենդանի, տիկնիկային ներկայացումներ, խաղ-թատրոն
  • Տիկնիկներ անսպասելի նյութերից (խոհանոցային պարագաներ, կենցաղային, տեխնիկական առարկաներից, թափոններից)
  • Ռոդարիական Զատիկ
  • Ռոդարիական մարմնամարզություն
  • Ռոդարին խոհանոցում.անսովոր ուտելու կերպարներ
  • Ռոդարին բակ-պարտեզում, լանջերին և այլուր

Տրվում են բառեր, որոնցով պետք է պատմություն կամ հեքիաթ հորինեն: Բառերը վերցնում ենք հեքիաթներից. օրինակ՝ որևէ  հեքիաթից վերցնում ենք 5 բառ՝ ավելացնելով հեքիաթի հետ  կապ չունեցող  մի բառ:

Գործողությունների  ընթացքը

  • Աղայանական  և ռոդարիական հեքիաթների, բանաստեղծությունների  ընթերցում, քննարկում։
  • Ռոդարի և տեխնոլոգիա-հեքիաթների հերոսների պատրաստում թափոններից, նաև սննդամթերքից։
  • Ռոդարի և մեդիա /սովորողները Paint ծրագրով հեքիաթը նկարազարդում են, պատումը ձայնագրիչով ձայնագրում և այս ամենի օգնությամբ հենց իրենք ստեղծում են իրենց հեղինակային  էլեկտրոնային  էջ- ընթերցարանները: Դրանք ներկայացվում են որպես մեդիաընթերցարաններ:

Ռոդարիական  հնարքների կիրառում՝

  • Ի՞նչ կլիներ, եթե …
  • Հեքիաթների խառնաշփոթ
  • Շուռ տված հեքիաթներ
  • Իսկ հետո ի՞նչ եղավ
  • Հեքիաթների շիլափլավ /Ռոդարի+Աղայան/
  • Ռոդարիական հնարներով անսովոր պատմություններ
  • Թարս հարցեր

Ուսումնական նյութեր՝

Հեքիաթներ՝ Մեկ և յոթ, Աչքերի գանգատը, Պաղպաղակե դղյակը, Թարս հարցեր, Կապույտ լուսացույցը, Կոնֆետի անձրևը, Շոկոլադե ճանապարհը…

Ղ.Աղայանի ստեղծագործություններ՝ Կենդանիների վեճը, Մեղուն ու մարդը

Մուլտֆիլմերի դիտում քննարկում՝  Ցրված Ջովանին ,  Չիպոլինոյի արկածները:

Նախագծի ընթացքում ստեղծված նյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում:

Ամփոփում՝

Ղ․Աղայան «Հիշողություն»

Էդգար Փիլթակյան

1. Ի՞նչ կլիներ, եթե , անձրև չգար:

Պատասխան ՝ բնություն չէր լինի:

 

2. Ի՞նչ կլիներ, եթե կենդանիները մարդկային լեզվով խոսեին:

Պատասխան` ես կզրուցեի իմ շան հետ:

 

3. Ի՞նչ կլիներ, եթե երկիր մոլորակ գային այլմոլորակայինները

Պատասխան` մարդիկ կվախենան:

 

4. Ի՞նչ կլիներ, եթե հեքիաթներ չլինեին:

Պատասխան`մարդիկ երևակայություն չէին ունենա:

 

5. Ի՞նչ կլիներ, եթե տառերը թարս լինեին:

Պատասխան՝ թարս կգրեինք:

Վաչե Ստեփանյան

) Ինչ կլիներ, եթե դաշնամուրը ոտքեր և ձեռքեր ունենար։

Ինքը իրեն կնվագեր։

 

2) Ինչ կլիներ,եթե աթոռը աչքեր ունենար։

Նա մեզնից կփախչեր։

 

3) Ինչ կլինի, եթե գլուխդ տաս պատին։

Պատի միջով կանցնենք։

 

4) Ինչ կլիներ, եթե մարդիկ մկներից վախենան։

Մկները մարդկանց կուտեն։

 

5) Ինչ կլիներ, եթե տները ծառերից կախված լինեին ։

Մարդիկ ծտերի նման կթռչեն, որ տուն մտնեն։

Автор:

Ես Սեդա Խաչատրյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում: Իմ բլոգում հավաքված են սովորողների ուսումնական աշխատանքները,որոնք կարող են ուղեցույց դառնալ շատերի համար:

Оставьте комментарий