Рубрика: 2022-2023 ուս․տարի, Մայիսյան հավաք

Ուրախ մաթեմատիկա

Օր՝ մայիսի 10

Ժամ՝ 10:10-10:50

Վայրը՝ Հարավային դպրոցի բակ-պարտեզ

Խաղ 1. Խաղում ենք «Մեկ քայլ առաջ»

Երկու սովորող կանգնում են իար կողքի, խաղավարը մի քանի հարց է տալիս: Հարցին առաջինը ճիշտ պատասխանողը (որոշակի կարճ ժամանակահատվածում) մեկ քայլ առաջ է գնում: Հաղթում է նա, ով ավելի առաջ է: Խաղը կարելի է խաղալ նաև երեք, չորս հոգով:

Խաղ 2. Խաղում ենք «Քայլենք առաջ, կամ ետ»

Երկու սովորող կանգնում են իրար կողքի այնպես, որ կարողանան քայլերով ետ ու առաջ անել:

Խաղավարը հարցերը ընտրում   այնպես, որ պատասխանները լինեն 1-10 (որպեսզի դասասենյակում տեղավորվեն) թվերը, եթե պատասխանը զույգ թիվ է, այդքան քայլ սովորողները գալիս են առաջ, եթե պատասխանը կենտ է, այդքան քայլ գնում են ետ:

Ընդ որում սովորողները պատասխանները բարձրաձայն չեն ասում, միայն քայլում են: Պարտվում է նա, ով իր քայլը սխալ է կատարում:

Երբ սովորողները սկսեցին լավ հասկանալ  խաղը, հարցերը սկսեցինք բարդացնել, օրինակ՝ հաշվել մի քանի գործողությամբ արտահայտության արժեքները:

Խաղ 3.Խաղում ենք գուշակիր թիվը

Սովորողները նստում են շրջանով։ Սովորողներից մեկը մոտենում է շրջանում նստած ընկերներից մեկին, ականջին թիվ է ասում, այնուհետև կանգնում է շրջանի կենտրոնում և առաջադրանք է տալիս թիվը լսած սովորողին․ օրինակ՝ մեծացու 5-ով կամ փոքրացրու 4-ով։ Սովորողը հաշվում է մտքում, բարձրաձայն ասում է պատասխանը։ Պատասխանը լսելուց հետո՝ բոլոր սովորողները փորձում են գտնել ականջին ասած թիվը։ Ով առաջինն է ասում թիվը, շարունակում է խաղը։

Աղբյուրը՝ Դպիր ամսագրի

Ամփոփում՝

Автор:

Ես Սեդա Խաչատրյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում: Իմ բլոգում հավաքված են սովորողների ուսումնական աշխատանքները,որոնք կարող են ուղեցույց դառնալ շատերի համար:

Оставьте комментарий