Рубрика: Հոդված

Ընթերցանությունը երրորդ դասարանում

Ինչպես ցանկացած գործունեություն, այնպես էլ ընթերցանությունը, պետք է խթան դառնա կրտսեր դպրոցականի հոգեբանական աճի, զարգացման համար: Ողջ ուսումնական տարվա ընթացքում ընթերցել ենք տարբեր հեքիաթներ, պատմություններ, բանաստեղծություններ: Սովորողների հետ քննարկել ենք, խոսել հերոսների մասին, կերպարանավորել նրանց, հեքիաթը մասերի բաժանել, նկարել համակարգչային paint ծրագրով և այլն: Հիմնականում ընթերցանության նյութերի ընտրության համար կիրառում էի խաղային-հետազոտական մեթոդը: Օրինակ` Թումանյանական օրերի ընթացքում առաջարկել եմ սովորողներին փնտրել և գտնել Հ. Թումանյանի այն հեքիաթները, որտեղ հերոսը բարի է, միամիտ կամ աշխատասեր: Բնականաբար, սովորողները շահագրգռվում են, ինքնուրույն փնտրում, գտնում, ընթերցում մի քանի հեքիաթ՝ այդ մեկը գտնելու համար: Ստացվեց, որ խաղի միջոցով խթանվեց ընթերցելու ցանկությունը: Իսկ որոնելն այն հմտություններից է, որի ընթացքում զարգանում են նաև մտավոր կարողությունները, երևակայությունը, բացահայտելու ունակությունը: Պակաս կարևոր չէ կարդացած նյութը հասկանալը, յուրովի ներկայացնելը: Հենց այս ուղղությամբ էլ դեռ պետք աշխատենք և ներկայանանք թատերական ստուգաստեսին:

Читать далее «Ընթերցանությունը երրորդ դասարանում»

Рубрика: Հոդված

Երաժշտության ընտրությամբ գործունեություն առաջին դասարանում

Մարինե Մկրտչյան, Սեդա Խաչատրյան

Ինչպես գիտեք, յուրաքանչյուր սովորող ուսումնական պլանով կարող է ընտրել իր նախասիրած գործունեությունը: Այս տարի առաջին դասարանցիներն առաջին անգամ էին ընտրում, և մեծ մասն ընտրեց երաժշտական գործունեություն: Կարելի էր երաժշտական տեսական ու գործնական գիտելիքներ փոխանցել, բայց մենք որոշեցինք երաժշտական աշխարհի հետ շփման ու ճանաչման այլ միջոց փնտրել: Նախ՝ պետք էր ելնել տարիքին բնորոշ գծերից՝ շարժում, խաղ, ռիթմ, պարային զգացողություն…

Читать далее «Երաժշտության ընտրությամբ գործունեություն առաջին դասարանում»

Рубрика: Հոդված

«Անձրևաբեր ծես» նախագիծը կրտսեր դպրոցում

Մարինե Մկրտչյան, Սեդա Խաչատրյան

Իմ կողմից ներկայացված «Ազգային ծեսերին, խաղերին, երգերին՝ նոր կյանք» նախագծով կատարված աշխատանքների արդյունքում անցնող ուսումնական տարում տարատարիք մասնակիցների հետ իրագործվել են «Զատիկ»«Համբարձում» ծեսերը, նախագծի շրջանակներում ստեղծվել են նոր նախագծեր՝ «Կոմիտասի գրառած երգերի ձայնագրություն», «Ծրագրային երգերի ձայնագրություն», «Սեբաստացիներ» վոկալ համույթը՝ մասնագիտական զարգացման և ինքնակրթության միջոց: «Դպիր» մանկավարժական հանդեսում ներկայացրել եմ «Ծրագրային, ազգային երգերի տարածման ճանապարհները (ձևերը)» հոդվածը:

Читать далее ««Անձրևաբեր ծես» նախագիծը կրտսեր դպրոցում»

Рубрика: 2022-2023 ուս․տարի, 5 Տարեկանների ծրագիր, «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր

Զատկետի՜կ է.զատկական ցուցահանդես- վաճառք

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց- պրտեզի 5-6 տարեկաններ, ընտանիքի անդամներ, հյուրեր

Ժամկետը՝ Ապրիլի 5-ին, ժամը՝ 13:00-15:00

Читать далее «Զատկետի՜կ է.զատկական ցուցահանդես- վաճառք»