Рубрика: 2022-2023 աշխատակարգ, 5 Տարեկանների ծրագիր

Սեպտեմբերի 5-9-ի նախագծային ուսուցման շաբաթ

Շաբաթվա ճաշացանկը՝ տե՛ս այստեղ
Շաբաթվա բանաստեղծությունը՝ «Աքաղաղն ու կտուրը»
Շաբաթվա երգը՝
 «Արևների շարք»
Շաբաթվա նախագծերը՝

Читать далее «Սեպտեմբերի 5-9-ի նախագծային ուսուցման շաբաթ»

Рубрика: 2022-2023 ուս․տարի, 5 Տարեկանների ծրագիր, Ուսումնական աշուն

«Լողափնյա աշուն» ուսումնական նախագիծ

Նախագծի տևողությունը՝ սեպտեմբեր
Իրականացման վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ-լողափ
Մասնակիցները` 5 տարեկաններ

Աշնան տաք օրերին սովորողները շարունակելու են լողալ  բացօթյա լողավազաններում: 5 տարեկանների հետ հաղթահարելու ենք ջրի հանդեպ ունեցած վախը, չփչփացնելու ու խաղալու ենք ջրում` աստիճանաբար ձեռք բերելով լողալու հմտություններ:

Լողուսուցումը դիտարկվում է որպես մարմնակրթության բաղկացուցիչ: Այն բացի լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց զատ, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ: Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերման հարթակ, որտեղ սովորում են
պահպանել անձնական հիգիենայի կանոնները: Կարևոր են նաև լողափնյա խաղերը:

Լողուսուցման փուլերն են՝

  • Նախապատրաստում, որն իր մեջ ներառում է նախավարժանքն ու ցնցուղի ընդունումը
  • Լողը
  • Լողափին գտնվելն ու ինքնասպասարկումը: