Рубрика: 2022-2023 աշխատակարգ, 2022-2023 ուս․տարի, 5 Տարեկանների ծրագիր, Ամսիկներ

Կրթական շքերթ. Սեպտեմբերիկ

Օրը՝ 05.09.2022
Ժամը՝ 12.00
Վայրը՝ Հարավային դպրոց֊պարտեզի ներքին բակ

Մասնակիցները՝  Հարավային դպրոց֊պարտեզի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Սեդա Խաչատրյան, Սուսաննա Ալոյան, Լուսինե Հակոբյան, Անի Հակոբյան
Երաժիշտ՝ Մարիամ Մնացականյան
Համակարգումը՝ «Իմացումի հրճվանք» ծրագրի՝ 5 տարեկանների և «Ծեսերի» լաբորատորիաների
Լուսաբանումը՝ Ֆեյսբուքյան ուղիղ եթերներով, անհատական ֆոտո-վիդեո տեսախցիկներով

Ծրագրում.

Արևաշարք՝ Արև, արև դուրս արի, Արև, արև եկ, եկ

Աթ. Խնկոյան «Մեղու»՝ երաժշտառիթմիկ խաղ-բանաստեղծություն

Պըզզան, պըզզան,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կխմես,
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:

  • Կոմիտաս՝ «Ձիուկ»
  • Աթ. Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»
  • Մի աքաղաղ
    Կարմրապեծիկ,
    Իր ոտքերը
    Երկար ու ձիգ,
    Կտրին տալով`
    Վեր–վեր ձգվեց,
    Ու զարմանքով
    Ինչ հարց տվեց.
    -Էս ո՛նց է, որ
    Ես զոռ տալիս,
    Էս կտուրը
    Փուլ չի գալիս:
  • Լող
  • հյուրասիրություն

Ամփոփում՝

Ուղիղ եթեր

Автор:

Ես Սեդա Խաչատրյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում: Իմ բլոգում հավաքված են սովորողների ուսումնական աշխատանքները,որոնք կարող են ուղեցույց դառնալ շատերի համար:

Оставьте комментарий