Рубрика: Без рубрики

«Կարդում ու նվիրում եմ» ընթերցանության ֆլեշմոբ

«Կարդում ու նվիրում եմ» ընթերցանության ֆլեշմոբը «Կարդում ենք Թումանյան» նախագծի բաղադրիչ է: Այն կարող է մեկնարկել փետրվարի 19-ին ու լինել շուրջտարյա՝ նպաստելով ընթերցողական նախագծերի շարունակական զարգացմանը:

Նպատակը՝ թումանյանական լեզվական կառույցների յուրացում, ընթերցասիրության խթանում, գիրք նվիրելու ծեսի ձևավորում:

Խնդիրները՝

  • Ընթերցողական կարողությունների զարգացում.
  • Հետազոտական, համագործակցային հմտությունների զարգացում.
  • Ստեղծագործական երևակայւթյան զարգացում.
  • Մեդիահմտությունների, տեխնոլոգիական հմտությունների զարգացում:

Աշխատանքի տեսակները՝

  • անհատական, խմբային, ընտանեկան ընթերցողական, ստեղծագործական, համագործակցային, ճամփորդական նախագծերի մշակում, իրականացում.
  • ընթերցողական ֆլեշմոբների կազմակերպում.
  • այցելություններ գրադարաններ:

Բովանդակային ուղղությունները՝

  1. Թումանյանական ընթերցանության ֆլեշմոբ

Փետրվարի 19-ին օրը մեկնարկել ու շարունակել թումանյանական ընթերցումներով.

  • ընթերցումներ կրթահամալիրյան երթուղիներից.
  • ընթերցումներ առավոտյան ընդհանուր պարապմունքներից, մարզասրահներից, լողավազանից, ագարակից.
  • ընթերցումներով քայլքով, խաղով, երգով, պարով…
  • անհատական, խմբային, դասարանական, ընտանեկան ընթերցումներ, ներկայացումներ ողջ օրվա ընթացքում:

2. Կարդում եմ ու առաջարկում եմ կարդալ

Սովորողները տարվա ընթացքում իրենց կարդացած գրքերը, որոնք հետաքրքրել են իրենց, կարող են առաջարկել իրենց ընկերներին: Գիրքը, հեղինակին, տվյալ ստեղծագործությունը ներկայացնում են գովազդի, գովքի, հետաքրքիր պատումի տեսքով, կամ այլ ձևաչափով: Դասվարն իր բլոգում հավաքում է այդ գրքերի փաթեթը:

3. Այցելություններ գրադարաններ

Գրադարաններ այցելությունները կարող են սկսել «Տիգրան Հայրապետյան» գրադարանից, որտեղ կարող են իրականացնել տարբեր ընթերցողական նախագծեր, ծանոթանալ գրադարանից օգտվելու կանոններին, դառնալ գրադարանների բաժանորդներ:

4. Ընթերցարանների, բառարանների, հորինուկների փաթեթների ստեղծում

Ուսումնական տարբեր նախագծերի շրջանակում ստեղծվում են անհատական, խմբային ընթերցարաններ, բառարաններ, հրինուկների փաթեթներ:

Ամփոփումը՝

Նախագծերն ամփոփվում են, հրապարակվում են դասվարների բլոգներում, «Պարտեզ»-ում:

Թումանյանական բանաստեղծությունների փաթեթ

Թումանյանական տեքստերով երգարան

Ամփոփում՝

Ուղիղ եթեր

Հ․ Թումանյան «Ճամփորդները»

Հ․Թումանյան «Գետակ»

Հ․Թումանյան «Գետակը»

Թումանյանը՝ ընտանիքում․

Автор:

Ես Սեդա Խաչատրյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում: Իմ բլոգում հավաքված են սովորողների ուսումնական աշխատանքները,որոնք կարող են ուղեցույց դառնալ շատերի համար:

Оставьте комментарий