Рубрика: Թումանյանական օրեր

Կարդում ենք Թումանյան

Նախագծի նպատակը — Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր  խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությանը, անկաշկանդ արտահայտելու կարողությունը։

Ընթերցանության նյութեր — «Բարեկենդանը»«Անխելք մարդը»,«Խելոքն ու հիմարը»«Անբան հուռին»«Սուտլիկ որսկանը»,  «Կացին ախպերը» ։

Բանաստեղծություններ

«Մի բաց նամակ ամենքին », «Կանաչ ախպեր», «Ծիտիկի օրորը»:

Գործողությունների ընթացքը

Մայրենի +մեդիատեխնոլոգիա —Ձեռք են բերում համացանցից, հանրագիտարաններից, էլեկտրոնային  գրականությունից ինքնուրույն օգտվելու , տեղակատվություն ձեռք բերելու կարողություններ :

Խմբային աշխատանք — Սովորողները բաժանվում են պայմանական խմբերի։ Ընթերցում են Թումանյանի ստեղծագործություններից մեկը։ Այդ ստեղծագործությունը բաժանում ենք հատվածների ։ Ամեն խումբ paint ծրագրով նկարում է այդ հատվածը։ Հետո դերերով կարդում են։ Քննարկելիս մի խումը մեղադրում է բացասական հերոսներին, մյուսը ՝ փորձում է արդարացնել։ Սովորողները պետք է կարողանան հիմնավոր փաստարկներով համոզել հակառակորդ թիմերին , որ իրենք իրավացի են: Այնուհետև ամեն խումբ ձայնագրում է ստեղծագործության իրեն բաժին հասած հատվածը: Այս մեթոդով ստեղծվում է թումանյանական ստեղծագործությունների աուդիոփաթեթ։

Տեխնոլգիական աշխատանքներ — Թափոններով, կավով, պլաստիլինով ստեղծում ենք թումանյանական հերոսների տիկնիկներին ։

Թատրոն — Մնջախաղի, թաթիկ — տոտիկների, ստվերների, խամաճիկների միջոցով խաղում ենք Թումանյան ։

Ընտանեկան նախագծեր —Թումանյան կարդում ենք ընտանիքում ՝ ներառելով ընտանիքի բոլոր անդամներին։ Ստեղծվում է թումնայանական մեդիաներկայացումների փաթեթ ։

Ռոդարիական հնարքների կիրառում —Թումանյանի ստեղծագործություններից  վերցնում ենք   հատվածներ և  այնպես դասավորում, որ ստացվի անսովոր, զարմանալի մի պատմություն   կամ հեքիաթ:

  • Ի՞նչ կլիներ, եթե …
  • Ստեղծագործական երևակայության  երկանդամություն.

Տրվում են բառեր , որոնցով պետք է պատմություն կամ հեքիաթ հորինեն: Բառերը վերցնում ենք  հեքիաթներից.  օրինակ  «Սուտասանը»  հեքիաթից վերցնում ենք 5 բառ և ևս  5 բառ «Բարեկենդանը» հեքիաթից , սկսում ենք մի նոր հեքիաթ հորինել:

  • Հեքիաթների շիլափլավ
  • Շուռ տված հեքիաթներ
  • Իսկ հետո ի՞նչ եղավ

Ամփոփում՝

Թումանյանն ընտանիքում

Հ․Թումանյան «Սուտլիկ Որսկանը»

Այցելություն Խամաճիկների պետական թատրոն

Հ.Թումանյան «Կացին ախպերը»

Հ․ Թումանյան «Չարի վերջը»

Հ․ Թումանյան «Ճամփորդները»

Հ․Թումանյան «Գետակ»

Հ․Թումանյան «Գետակը»

«Կարդում ու նվիրում եմ» ընթերցանության ֆլեշմոբ

Թումանյանի հեքիաթների շիլաշփոթ

Автор:

Ես Սեդա Խաչատրյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում: Իմ բլոգում հավաքված են սովորողների ուսումնական աշխատանքները,որոնք կարող են ուղեցույց դառնալ շատերի համար:

Оставьте комментарий