Рубрика: 2021-2022 ուս. տարի, «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր

«Իմացումի հրճվանք» ծրագրի 2-3-րդ դասարանների ղեկավարների լաբորատորիայի գործունեության աշխատանքային բնութագիր

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 2-3-րդ դասարանների ղեկավարների լաբորատորիան համակարգում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2-3-րդ դասարաններում հեղինակային կրթական ծրագրի մշակման, իրականացման, տարածման աշխատանքները։ 

Լաբորատորիայի անդամներն են՝

  •  կրտսեր դպրոցների 2-3-րդ դասարանների ղեկավարները:

Читать далее ««Իմացումի հրճվանք» ծրագրի 2-3-րդ դասարանների ղեկավարների լաբորատորիայի գործունեության աշխատանքային բնութագիր»

Рубрика: 2021-2022 ուս. տարի, «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր

Մայրենի լեզու. ուսումնական ծրագիր 1-3-րդ դասարանների համար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր,

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր,

2021-2022 ուս. տարի

    Երեխան մայրենի լեզվի կրողն է: Նա, լավ, թե վատ, ճիշտ, թե սխալ, անընդհատ հաղորդակցվում է, ճանաչում ինքն իրեն, արտահայտում իր մտքերը, փորձում հասկանալ ու հասկանալի լինել: «Մայրենի լեզվի ուսուցում» ասվածը պայմանական է, քանզի մարդն այն յուրացնում է ամբողջ կյանքի ընթացքում:
    Կրտսեր դպրոցի խնդիրն է օգնել երեխային ճիշտ ձևակերպել  գրավոր և բանավոր խոսքը, կարողանալ արտահայտել իր հույզերը, ապրումները,  զգացմունքները և հաղորդակցվել: Մայրենիի ուսուցումը`  որպես ուսուցման հիմնական լեզու, անընդհատ է ու սերտորեն կապված է սովորողի ամենօրյա գործունեության հետ: Այն պետք է նպաստի սովորողի՝ բնականոն, անկաշկանդ, ստեղծագործ, տրամաբանող, ազատ արժեհամակարգի ձևավորմանը:
     Մայրենի լեզուն ուղղված է՝

  • սովորողի ինքնաարտահայտմանը, ինքնադրսևորմանը,
  • սեփական միտքը բանավոր և գրավոր ձևակերպելուն և արտահայտելուն,
  • սովորողի ստեղծագործական մտքի զարգացմանը:

Читать далее «Մայրենի լեզու. ուսումնական ծրագիր 1-3-րդ դասարանների համար»

Рубрика: 2021-2022 ուս. տարի, «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր

Մաթեմատիկա.ուսումնական ծրագիր 1-3-րդ դասարանների համար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր,

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր,

2021-2022  ուս. տարի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) կրթահամալիրում իրականացվող  «Ստեղծողի  դպրոց, անհատի կրթական պատվեր, մեդիակրթություն» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի բաղկացուցիչն է։ Ծրագիրն իրականացվում է կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում։ Ծրագրի կարևոր առանձնահատկությունը ոչ առարկայական, ինտեգրված ուսուցման կազմակերպումն է:

Ծրագիրն ապահովում է  պետական կրթական չափորոշչի՝ կրտսեր դպրոցին ներկայացվող պահանջները, սովորողի անհատական կրթության իրավունքը, կրթության անընդհատությունը:

Читать далее «Մաթեմատիկա.ուսումնական ծրագիր 1-3-րդ դասարանների համար»