Рубрика: Ուսումնական ամառ

Օրվա լուսաբանում

Օրը սկսվեց ճամբարականների ընդունելությամբ։ Ունեինք նոր ընկերներ։ Ծանոթացանք և անմիջապես անցանք գործի։

Օրը հագեցած էր հեռախոսազանգերով, ընդունելությամբ։

Նախակրթարանի սովորողների հետ ձմերուկածես իրականացրինք։

Վարպետ-արհեստավորները այս օրերին զբաղված են լաբորատորիաների շին աշխատանքներով։ Նրանց օգնում են ճամբարականները։

Рубрика: Ուսումնական ամառ

Աշխատանքային նախագիծ

Աշխատանքային օրերը, երկուշաբթիից-ուրբաթ

Յուրաքանչյուր աշխատանքային օր՝

  • խնամել և ջրել պարտեզը
  • մաքրել բակը աղբից
  • խնամել և ջրել ներսի բույսերը
  • աշխատանք ճամբարականների հետ
  • բլոգի վերանայում և թարմացում
  • Բլոգային ուսուցում սովորողների հետ
  • Ընդունելություն Հարավային դպրոց-պարտեզում
  • Շիննորոգման աշխատանքներ

Читать далее «Աշխատանքային նախագիծ»

Рубрика: Ուսումնական ամառ

Լողափային բաց ճամբար

Հարավային դպրոց-պարտեզը հրավիրում է բոլոր այն սովորողներին, ովքեր սիրում են լողալ, հեծանիվ վարել, զվարճանալ, նկարել, մարզվել, շախմատ խաղալ,ընթերցել,տրամաբանել, երգել, պարել, ճամփորդել…

Ճամբարի տևողությունը՝ 19.07-23.07-2021

Մասնակիցներ՝  տարատարիք
Վայրը՝ Հարավային դպրոց
Հասցե՝ Ծովակալ Իսակովի 52/6
Հեռախոսահամար՝ 010 73 61 00094211291
Պատասխանատու՝ Սեդա Խաչատրյան

Հեռախոսահամար՝ 077-05-16-16

Էլ. հասցե՝ S-Khachatryan@mskh.am

Բլոգ՝ sedakhachatryanblog.wordpress.com

Читать далее «Լողափային բաց ճամբար»

Рубрика: Ուսումնական ամառ

Աղանկարչություն

Ժամանակահատվածը՝ Հուլիսի 22

Մասնակիցներ՝ Ճամբաականներ

Նախագծի նպատակը՝
զարգացնել սովորողների ինքնուրույնությունը, ինքնաարտահայտվելու կարողությունը, բանավոր խոսքը, մանր մոտորիկան, երաժշտություն ունկնդրելու կարողությունը, երաժշտությանը զուգահեռ աշխատելու կարողությունը, մեդիահմտությունները: Մաքուր և կոկիկ աշխատելու հմտությունները, կոլեկտիվ աշխատելու կարողությունը:

Նախագծի ընթացքը՝ նախապես դասավանդողը միացնում է դասական երաժշտություն, սովորողները բաժանվում են խմբերի, տեղավորվում են սեղանների շուրջ:

Յուրաքանչյուր սովորողի դիմաց լցվում է որոշակի քանակության աղ: Տրվում է հրահանգ՝ «Աղով նկարի՛ր կարդացածդ հեքիաթը, ինքդ նոր ավարտ հորինիր, նոր կերպարներ ավելացրու»:

Սովորողները ձեռքերով, մատներով փռում են աղը իրենց դիմաց և սկսում են նկարել մատով:

Վերջացնելուն պես, յուրաքանչյուրը բանավոր նկարագրում է իր նկարը և պատմում է հեքիաթի իր հորինած նոր ավարտը:

Նախագծի արդյունքում՝ ստացված պատկերները լուսանկարում ենք, ֆոտոպատումի ձևով թողարկում բլոգում, ենթակայքում, սոց. ցանցերում: Աշխատանքի ընթացքում սովորողների պատումները ձայնագրում եմ,  պատրաստում ուսումնական նյութ։

Рубрика: Ուսումնական ամառ

Խոհանոցային գործունեություն. Մրգային պաղպաղակի պատրաստում

Մասնակիցներ՝   ճամբարականներ

Ժամանակահատվածը՝ Հուլիսի 21

Նպատակը՝  մրգային պաղպաղակի պատրաստում, զարգացնել խոհարարական հմտությունները, ձևավորել թիմով աշխատելու կարողություն։

Անհրաժեշտ մթերքները՝

պաղպաղակ, մրգեր՝ դեղձ, բանան, գիլաս, բալ, ծիրան, Մորի, ելակ և այլն։

Անհրաժեշտ պարագաները՝ դանակ, տախտակ, խորը աման։

Ընթացքը՝
●Սովորողները մրգերը կտրատում են, խառնում պաղպաղակին, համտեսում։

Рубрика: «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր, Ընտրովի մաթեմատիկա

Բանավոր մաթեմատիկայի ծրագիր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

1-3-րդ դասարաններ

2020-2021 ուսումնական տարի

Դասընթացի հիմնական նպատակն է.

Իրական աշխարհի երևույթները մաթեմատիկորեն հետազոտելու ունակության դաստիարակումը, հնարավորություն տալու երեխաներին բացահայտելու իրենց, զարգացնել սովորողների ստեղծագործական ընդունակությունները, տրամաբանական մտածողությունը, խորացնել գիտելիքները, որոնք նրանք ստացել են դասերի ժամանակ, սովորեցնել ստեղծագործաբար մոտենալ յուրաքանչյուր խնդրի լուծմանը, կարողանալ տրամաբանական դատողություններ կատարել, ինքնուրույն մտածել, առանձնացնել խնդիրների էական հատկանիշները, վերլուծել, ընդհանրացնել, սովորել հարցեր տալ:

Читать далее «Բանավոր մաթեմատիկայի ծրագիր»

Рубрика: «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր մարմնակրթություն /1-3-րդ դասարան/

Մշակեց՝ Թ. Մարիմյանը

Հեռավար կրթության համար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ֆիզիկական դաստիարակության հիմնական նպատակը առողջ, համակողմանի զարգացած, աշխատանքային գործունեությանը պատրաստ, սեփական ուժերի հանդեպ վստահ, առողջ և անվտանգ կենսակերպ դրսևորող, արտակարգ իրավիճակներում կողմնորոշվող ու նախաձեռնող քաղաքացի ձևավորելն է:

Հեռավար Մարմնակրթություն առարկան 1-3-րդ դասարաններում լուծում է հետևյալ խնդիրները՝

1. Սովորողների առողջության ամրապնդում և ճիշտ կեցվածքի ձևավորում

2. Առողջ ապրելակերպի պահպանումը և վնասակար սովորություններից խուսափելը:

3. Շարժողական ընդունակությունների /արագաշարժություն, ուժ, դիմնացկունություն, ճկունություն/ ճանաչում և մշակում

4. Տեսական գիտելիքների ձեռք բերում

5. Սովորողների մեջ՝ սեփական ֆիզիկական հնարավորությունների ճանաչումը և դրանց համապատասխան շարժողական ընդունակությունների զարգացումը

6. Ֆիզիկական վարժություններով շարունակաբար պարապելու պահանջմունքի դաստիրակում

Ընդհանուր տեղեկություններ մարմնակրթության և սպորտի, նրա նշանակության վերաբերյալ: Կոփման կանոնները և նշանակությունը: Դասերի ժամանակ անվտանգության կանոնների պահպանումը:

Պատկերացում ունի օլիմպիական խաղերի և անվանի մարզիկների վերաբերյալ: Գիտելիքներ օրվա ռեժիմի, առողջ ապրելակերպի, անձնական հիգիենայի կանոնների մասին: Առաջին բուժօգնությունը վնասվածքների դեպքում: Սովորած ֆիզիկական վարժությունների, որոշ շարժախաղերի անվանումները: Հոգնածության կանխարգելման միջոցները: Արդարացի խաղի նշանակությունը: Որպես կանոն սովորողները մարմնակրթության դասերին պետք է մասնակցեն մազահագուստով և մարզակոշիկներով: Հեռավար ուսումնական պարապմունքների կազմակերպումը պետք է հարմարեցվի սովորողի միջավայրային պայմաններին՝ տանը կամ դրսային միջավայրում՝ պահպանելով սանիտարահիգենիկ պահանջները և անվտանգության կանոնները: Ֆիզիկական դաստիարակության գործընթացի արդյունավետությունը ուսումնասիրելու և զարգացման արդյունքները գնահատելու համար ուսումնական տարվա սկզբին, առաջին ուսումնական շրջանի և երրորդ ուսումնական շրջանի վերջում, պետք է անցկացնել ստուգատեսներ: Դասվարը պետք է նախօրոք ուղարկի մարզական պարապմունքի տեսադասը և առաջադրանքը, հեռավար-առցանց ուսումնական պարապմունքների գրաֆիկ կազմելիս հաշվի առնի սովորողի գտնվելու վայրի ժամային գոտին:

1-3 դասարան

Գիտելիքների հիմունքներ 6-ժամ

Ֆիզիկական կուլտուրայի ծագումը: Պատկերացում օլիմպիական խաղերի մասին: Սեփական մարմնի խնամքի, հիգիենայի և անվտանգ վարքագծի կանոնները, առողջ և բալանսավորված սնվելու ձևերը: Գաղափար լողավազանում և ջրային միջավայրում վարքի կանոնների մասին:

Մարմնամարզական վարժություններ և շարային վարժություններ՝ Շարում տողանով, միասյուն: Տալ հրահանգներ «Շարվել, ցրվել,քայլո-վ մարշ, կանգ ա’ռ», կատարել դարձումներ տեղում աջ և ձախ, բացազատվել կողմ կից քայլերով, տարածած ձեռքերի չափով:Կատարել տեղում քայլով մարշ, հրամանը անպայման սկսել ձախ ոտքից:

Ընդհանուր զարգացնող վարժություններ հիմնական կանգ՝ կրունկները միասին, ոտնաթաթերը բռունցքի չափով զատած, ձեռքերը կիսաբռունցք կոնքերի մոտ: Ձեռքերի հիմնական դրություններն են՝ / ձեռքերը ներքև, առաջ, կողմ, վերև, ծոծրակին, գլխին, գոտկատեղին, մեջքին, ետ /, ոտքերի հիմնական դրություններն են՝ / ոտքը ձգած ուղիղ առաջ ոտնաթաթը գետնին, կողմ ոտնաթաթը գետնին, ետ ոտնաթաթը գետնին, ոտքը ուղիղ բարձրացնել առաջ, կողմ, ետ, բարձրացնել ծալած վեր/, մարմնի հիմնական դիրքերն են՝ /բարձրանալ ոտնաթաթերին, հենվել ծնկներին, կքանստել/, իրանի թեքումներ /առաջ, հետ, աջ, ձախ/: Ընդհանուր զարգացնող վարժություններ առանց առարկաների և առարկաներով: Կեցվածքի ձևավորման վարժություններ- կանգնած,պառկած, չորեքթաթ դիրքերից, /կանգնել պատի մոտ կպնել նրան, գլխով, թիակներով, ուսերով, նստատեղով և կրունկներով, այդ դիքը պահելով կատարել քայլ առաջ, կքանստել, գլխին դնել որևէ առարկա, բարձրանալ ոտնաթաթերի և իջնել, կամ քայլել ձեռքերը տարածած/, կարելի է կատարել վարժություններ ներքնակի վրա: Հարթաթաթության կանխարգելման վարժություններ- /քայլել ոտնաթաթերին, կրունկներին, ներբաններին, գետնին դրված պարանի վրայով, հատկապես արդյունավետ է, եթե քայլում էս ոտաբոբիկ/: Շնչառական վարժություններ- /խորը շնչել և արտաշնչել/ ;

Հավասարակշռության վարժություններ` կանգ մեկ ոտքին, ոտնաթաթերին, քայք մարզագերանի, մարզանստարանի վրայով, ձեռքերի տարբեր դիրքերով: Մագլցել, քայլել մարզանստարանի վրայով, գլորվել, մարզապատից կախ դրությունում` ոտքերը ծալել և ուղղել: Ռիթմիկ մարմնամարզական և պարային վարժություններ կատարել երաժշտության ուղեկցությամբ, քայքեր, թեթև վազքեր, դոփյուններ, ցատկեր, կից քայլերով, կքանստած, ձեռքերի տարբեր դիրքերով:

Աթլետիկական վարժություններ- Քայք և դրա տարատեսակները, ոտնաթաթերին արագ, դանդաղ կրունկներին,ձեռքերի տարբեր դիրքերով: Վազք տարբեր տեմպերով, մաքոքավազք/2անգամ10մ./ Ցատկեր ցատկապարանով, հեռացատկ տեղից: Գնդակի նետումներ, փոքր գնդակի

նետում նպատակին, նետում հեռու, փոխանցում ընկերոջը և ընդունում: Ընդհանուր զարգացնող վարժությունների ժամանակ կարևոր է պահպանել վարժությունների հերթականությունը, պետք է սկսել մարմնի վերին հատվածներից և ավարտել ստորին հատվածներով, ժամանակ առ ժամանակ կատարել շնչառական վարժություններ:

Շարժախաղեր, Ազգային խաղեր, Էստաֆետներ, հեծանվավարություն, ինքնագլոր, լող` շնչառական վարժություններ: Զուգակցում է կրոլ կրծքի վրա լողաոճի ձեռքերի, ոտքերի աշխատանքը շնչառության հետ: Կարողանալ լողալ 25մ:

ֆիզիկական դաստիարակության ուսուցանվող նյութը ավելի մատչելի, գրավիչ դարձնելու և յուրացման գործընթացն արագացնելու, հեռավար-առցանց պարապմունքը արդյունավետ, ուրախ և աշխույժ անցկացնելու նպատակով՝ դասվարը պետք է օգտագործի իր անսպառ երևակայությունը, օգտագործի ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները: Բոլոր ուսումնական նյութերը, տեսադասերն և մարզական նախագծերը պետք է հրապարակված լինեն դասվարի բլոգի համապատասխան բաժնում, նախօրոք համաձայնեցված լինեն հեռավար-առցանց հանդիպումների հարթակները:

Տեսադասերի տևողությունը չպետք է գերազանցի 4-12 րոպեն: Ստուգատեսային աշխատանքները 1-ին և 2-րդ դասարանի սովորողի կողմից տեսանյութի ձևով ուղարկվում են դասվարի էլեկտրոնային հասցերին, որից հետո հրապարակվում են դասարանական բլոգի համապատասխան բաժնում: Իսկ 3-րդ դասարանի սովորողը հրապարակում է նյութերը իր ուսումնական բլոգում:

Рубрика: «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր «Իմացումի հրճվանք» ծրագիր Ես և շրջակա աշխարհը

«Ես և շրջակա աշխարհը» դասընթացի նպատակն է սովորողների մեջ ձևավորել շրջապատի նկատմամբ ուշադիր լինելու, հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունները, նպաստել հաղորդակցվելու, համագործակցելու, շրջապատող մարդկանց նկատմամբ հարգալից լինելու կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը: «Ես և շրջակա աշխարհը» բաղադրիչը սերտորեն կապված է «Իմացումի հրճվանք» ծրագրով նախատեսված մյուս բաղադրիչների հետ: «Իմացումի հրճվանք»-ն ընդգրկում է ուսումնական օրացույցով նախատեսված նախագծային թեմաները, ինչպես նաև շրջապատի կամ նյութական միջավայրի բարելավման և ճամփորդական նախագծերը:
«Ես և շրջակա աշխարհը» դասընթացը կազմված է «Ես և ինձ շրջապատող մարդիկ», «Անվտանգ երթևեկություն», «Մեր բակը», «Մեր կրթահամալիրը», «Կրթական պարտեզ», «Իմ քաղաքը», «Հայաստան», «Երկիր մոլորակ», «Տիեզերք», «Բույսերի խնամք», «Կենդանիների խնամք», «Առողջություն», «Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագծերից:

Читать далее ««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր «Իմացումի հրճվանք» ծրագիր Ես և շրջակա աշխարհը»

Рубрика: «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր

Շախմատը «Իմացումի հրճվանք» ծրագրում

Շախմատ առարկայի ուսուցումը տարրական դպրոցում ունի կրթական մեծ ներուժ, որը պայմանավորված է հետևյալ առանձնահատկություններով՝
1.Շախմատը նպաստում է սովորողների տրամաբանական մտածողության զարգացմանը:


2․Շախմատում զարգանում և կատարելագործվում են սովորողի երևակայությունը, վերլուծական կարողությունները, դրանով իսկ նպաստելով ուսումնական մյուս առարկաների ուսումնասիրմանը:
3.Շախմատում դրսևորվում է նպատակին հասնելու համար հետևողական և քրտնաջան աշխատանքի անհրաժեշտությունը, որը նպաստում է սովորողի հոգևոր աշխարհի ձևավորմանը:
4.Շախմատը նպաստում է նաև սովորողի ինքնադրսևորմանը, բարդ իրավիճակներում կողմնորոշվելու կարողությունների ձևավորմանը:
5.Շախմատը, պարունակելով գիտության, արվեստի և սպորտի տարրեր, սովորողի մեջ զարգացնում է ինքնուրույն աշխատանքի միջոցով հաջողությունների հասնելու կարողություններ:
6.Սպորտի տեսանկյունից շախմատը զարգացնում է սովորողի կամային որակները, մինչև վերջ պայքարելու, օբյեկտիվ լինելու, ճիշտ գնահատելու, ինչպես նաև արժանապատիվ պարտվելու կարողություններ:
7.Արվեստի առումով այն զարգացնում է սովորողի ճաշակը, գեղեցիկը ընկալելու և գնահատելու կարողություններ:

Читать далее «Շախմատը «Իմացումի հրճվանք» ծրագրում»