Рубрика: 2-րդ դասարան 2018-2019, Ձմեռային ճամբար, Նախագծեր, Ամանորյա նախագիծ

Հունվարյան նախագծեր

Namak Dzmer PapinՀունվարի 8-25— նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ.

Մասնակիցներ՝ 2.2 դասարանի սովորողներ

Ճամբարի ուղղությունները. 

Մարմնամազության սուգատեսին.

Ժամանականցույց՝ 24.12.2019

Մասնակիցներ՝ 2.1 և 2.2 դասարանի սովորողներ

Ստուգատեսի տևողությունը՝ 40-45 րոպե տևողություն։ Այն բաղկացած է երկու մասից՝ նախավարժանք և մարզական խաղեր։

Նկարագրություն`

Հանդերձարաններում հագնել մարզահագուստը, մարզակոշիկները և հագուստը կախել կախիչներից:

Նախավարժանք

Տաքացնել մկանները վերևից ներքև՝ պարանոցից ոտնաթաթ։

1.Սովորողներին տրվում է հրահանգ ձետքերը գոտկատեղին, քթով օդում գրել 1-ից 10 թվերը և հակառակը:

Այս նախավարժանքը թույլ կտա լիարժեք աշխատացնել պարանոցի, դեմքի մկանները:

2. Կատարում ենք կրծքավանդակի ձգումներ. ձեռքերը կրծքավանդակի մոտ, ելման դրություն, երեք հաշիվ զսպանակում ենք, չորսին լայն բացում ենք՝ թեքվելով աջ և … ձախ:

3. Կատարում ենք արտակորումներ՝ առաջ և հետ:

Ձեռքերը գոտկատեղին ելման դրություն, երեք հաշիվ զսպանակում ենք առաջ, չորսին ելման դրություն: Եվ նույնը՝ դեպի հետ, աջ և ձախ:

4. Կատարում ենք կքանիստ

5. Տեղում ցատկեր երկու ոտքի վրա, մեկ ոտքի վրա:

6. Շարային վարժություններ

7. Մագլցման վարժություններ – մագլցում ներքնակների , մարզանստարանին վրայով ձեռքերի ձգումով:
8. Ակրոբատիկական վարժություններ – կքանիստ դրությունից գլորում / առաջ եւ հետ /, գլուխկոնծի / առաջ եւ հետ /, կանգ թիակների վրա, ծնկները ծալած եւ ոտնաթաթերը ձգված դեպի վեր:

9. Հավասարակշռության վարժություններ – կանգ ոտնաթաթերին, կանգ մեկ ոտքի վրա մարզանստարանին:

Խաղ

Մասնակիցները մեկնարկային գծից` պարկեր ոտքերին հագած, ցատկելով հասնում են եզրագծին, պարկից դուրս գալիս, վազելով ետ վերադառնում, փոխանցնում հաջորդ մասնակցին: Նույն գործողությունները կրկնում են շարքում կանգնած բոլոր մասնակիցները:

Ձմեռային բակային, մարզական  խաղեր՝  ձնագնդի, սահնակ, ձնային նկարչություն, ձմեռային -բակային խաղերի կազմակերպում

Լողի ստուգատես

Մասնակիցները՝
Հարավային դպրոց-պարտեզի 2.2 դասարան,Սեդա Խաչատրյան

Ժամանակացույցը`25.01.2019

ժամը`11:10-11:45

Ծրագրում ՝

Նախավարժանք

Ոտքերով մկրատաձև մարզանք
Ոտնաթաթերի ձգում դեպի վեր
Վարժություններ

Շնչառության պահում 10-15 վայրկյան
Ջրացատկ`Սովորողները հերթով լողավազանի եզրից ցատկում են ջրի մեջ՝ փորձելով երկար ցատկ անել դեպի լողավազան:
Խաղեր

Խաղ 1

Սովորողները առանց թևիկների ու լողատախտակով լողում են ուղիղ ՝ մինչև դիմացը կանգնած թիմակիցը, մյուս թիմակիցը վերցնում է լողատախտակը և շարժվում առաջ։ էստաֆետին կարող են մասնակցել 2-ից ավել թիմեր, ամեն թիմում՝ առնվազն 4 սովորող:

Խաղ 2

Շարժախաղ

Խաղին սովորողները մասնակցում են անհատապես: Նախապես մարզիչը զրոյացնում է վայրկյանաչափը, սովորողը , սուլիչը հնչելուն պես, ցատկում է լողավազանի մեջ և լողավազանի լայնքով լողում փորի վրա, վերադարձը՝ մեջքալող:

Անհրաժեշտ պարագաներ՝

  1. Լողազգեստ
  2. Ռեզինե գլխարկ
  3. Լողաթափեր
  4. Սրբիչ
  5. Ակնոցներ
  6. Գնդակ

Բնագիտական-տեխնիկական նախագծեր

Դպրոցը բնագիտական-տեխնիկական բաց արհեստանոց

Բնագիտական արհեստանոց տանը

Նախապատրաստվում ենք Բնագիտատեխնիկական ստուգատեսին

 

«Հրաբուխ» / բնագիտական փորձ/

«Փորձ աղով»

«Գունավոր գնդիկները»

«Գնդակ ձվիկը»

 

Նախապատրաստվում ենք Դիջիթեքին

  • նյութերի դիտում, քննարկում, ծանոթացում անվանակարգերի հետ

Կարդում ենք Թումանյան. ուսումնական նախագիծ

Ժամկետը՝ հունվարի 22-ից փետրվարի 20

Նախագծի  խնդիրները 

  • Սովորողների  մոտ ձևավորել կարդալու, պատմելու, ճանաչելու, խոսելու, լսելու, քննարկելու և վերլուծելու կարողություններ ու հմտություններ
  • Բառապաշարի հարստացում և զարգացում
  • Միասին ընթերցելու, քննարկելու հմտությունների ձևավորում
  • Թումանյանի ստեղծագործությունների յուրացում /բերանացի/
  • Ստեղծագործությունների ներկայացում, մեկնաբանություն, տարածում

Տեխնոլոգիական գործունեություն — Թափոններով, կավով, պլաստիլինով, խմորով ստեղծում ենք թումանյանական հերոսներ

Ընտանեկան նախագծեր — Թումանյան կարդում ենք ընտանիքում ՝ ներառելով ընտանիքի բոլոր անդամներին։ Ստեղծվում է թումանյանական մեդիաներկայացումների փաթեթ:

Ճամփորդություն-ֆիլմ դիտելու, քայլք, լուսանկարում:

Автор:

Ես Սեդա Խաչատրյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում: Իմ բլոգում հավաքված են սովորողների ուսումնական աշխատանքները,որոնք կարող են ուղեցույց դառնալ շատերի համար:

Оставьте комментарий