Рубрика: Դդմածես

«Դդմածես» նախագիծ

Ժամանակացույց՝ Հունվար

Նախագծի նպատակը

  •  Դդմի մասին  նոր տեղեկությունների ձեռք բերում
  • Ղափամայի ծեսի նախապատրաստում, մասնակցություն

Գործունեության տեսակներ

  • Դդմի մասին առած- ասացվածքների, շուտասելուկների, հանելուկների, խնդիրների, աքրոստիկոսի հորինում
  •  Paint-ով «դդմային կերպարներ»նկարել, պատմել նկարի մասին
  • «Դդումի ծնունդը» վերնագրով փոքրիկ պատմություն ենք հորինում

Խոհանոցային գործունեություն

Դդմային կերակրատեսակների`աղցան, թխվածքաբլիթ

Տեխնոլոգիական գործունեություն

  • Դդմանկար –  գուաշով ներկում ենք դդումներ
  • Ծեփում ենք դդումներ

Երաժշտություն

  • Ղափամայի ծիսական երգերի
  • Ազգային պարերի ուսուցում

Նախագծի արդյունքում կունենանք.

  • Դդմային կերակրատեսակներ
  • Դդմահեքիաթներ և դդմապատմություններ
  • Դդմային կերպարներով ֆոտոշարքեր
  • Գործունեության մասին պատմող ֆիլմեր

 Հաշվերգ՝

Ըստում, ընդում,
Դեղին դդում,
Գցեմ, բռնեմ,
Գտնեմ ուտեմ,
Պապոնց տանը
Տիտիկ անեմ:

Ամփոփում՝

Արեն Գալստյան

Սահակյան Արեն

Եվա Դուրյան

Վաչե Ստեփանյան

Լինում է, չի լինում մի դդում։ Էս դդումը որոշում է մի օր նավարկել։ Նավարկելիս գտնում է մի կղզի, մտածում է մտնի կղզի, թ՞ե՝ ոչ։ Մտավ և գտավ մի սունդուկ և բացեց։Բացեց թե չէ, մեջը՝ գանձեր։

Արթուր Սահակյան

                                   Կախարդական դդումները 

Լինում է, չի լինում տատիկ ու պապիկ : Այս տատիկն ու պապիկն ապրելիս են լինում մի գյուղում,որտեղ  զբաղվում էին հողագործությամբ: Նրանք ցանեցին դդում : Դդումները աճեցին, մեծացան  ու այնքան շատացան, որ պապիկը   զարմացավ:  Հետո   պապիկը  կանչեց տատիկին և  երկուսով  որոշեցին  դդումները բաժանել  իրենց  հարևաններին:  Առավոտյան  տատիկը  իմացավ , որ դդումները  կախարդական  էին:  Նրանք շրջան   էին  կազմել  ու  պարում  էին,  պապիկն    ու  տատիկը  շատ  ուրախացան   և միացան  դդմիկներին ու պարեցին նրանց հետ:

Էդգար Փիլթակյան 

Արտակ Վերմիշյան

Դդումը և գանձերը

Պապիկը այգում դդում ցանեց:Աբողջ տարի ջրում էր դդումը, որպեսզի այն մեծանա: Աշնանը պապիկը գնաց դդումը հանելու, և նկատեց, որ դդումը չէր մեծացել: Պապիկը շատ տխրեց: Հանկարծ նկատեց, որ դդումի տակ՝ հողի մեջ, ինչ որ բան է փայլում: Պապիկը փորեց հողը, և դդումի տակից գտավ մի պարկ գանձ: Պապիկը շատ ուրախացավ։

Автор:

Ես Սեդա Խաչատրյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում: Իմ բլոգում հավաքված են սովորողների ուսումնական աշխատանքները,որոնք կարող են ուղեցույց դառնալ շատերի համար:

Оставьте комментарий