Рубрика: Ձմեռային ճամբար, Ճամփորդություններ

Ձմեռային խաղեր Ջրվեժի անտառապարկում

Ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում մեկնում ենք «Ջրվեժ» անտառապարկ:

Օրը՝ հունվարի 17, ժամը՝ 11.00 — 13:30

Մասնակիցներ` Հարավային դպրոցի 2.2 դասարանի սովորողներ

Մարզիչ՝ Ռոզա Գսպոյան

Նպատակը՝  Մարզական ստուգատեսի շրջանակում ձմեռային մարզական խաղերի հետ ծանոթացում, սահնակներով, դահուկներով սահք:

Խնդիրները՝

  • ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում.
  • սահնակից օգտվելու հմտությունների յուրացում և կիրառում.
  • կիրառել թվային գործիքներից օգտվելու իրենց հմտությունները.
  • համագործակցային հմտությունների յուրացում:

Ճամփորդության նկարագրություն

Նախապատրաստական փուլ. Սովորողների հետ անդրադառնում ենք ճամփորդական կանոններին, խմբերով կազմում են ճամփորդական կանոններ, այնուհետև ուսումնասիրում ենք քարտեզը, գտնում ենք «Ջրվեժ» անտառապարկը: Դրանից հետո զրուցում ենք ձմռան, ձյան, ձմեռային խաղերի մասին:

Նախագծի ընթացքը՝

  • Քայլարշավ
  • Ձմեռային խաղեր (ձնագնդի, ձնեմարդի պատրաստում)
  • Ձնանկարչություն, ձնային ուսումնասիրություններ
  • Սահնակներով, դահուկներով սահք

Ամփոփում

Հրապարակվում են ֆոտոշարքեր, ռադիոհաղորդում, սովորողների ճամփորդական պատումներ:

Ճամփորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկ, հագուստ (գլխարկ, ձեռնոց, չթրջվող տաբատ, լրացուցիչ հագուստ՝ գուլպա, շապիկ, տաբատ, սրբիչ)
  • ձեռնոցներ, աղբի տոպրակ
  • թաց ու չոր անձեռոցիկ
  • անհատական բուժարկղիկ
  • ջրաման /թերմոս/, տաք ըմպելիք/թեյ/

Ամփոփում՝

Автор:

Ես Սեդա Խաչատրյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում: Իմ բլոգում հավաքված են սովորողների ուսումնական աշխատանքները,որոնք կարող են ուղեցույց դառնալ շատերի համար:

Оставьте комментарий