Рубрика: Համագործակցային, Ձմեռային ճամբար

Power Point ծրագրի ուսուցում․Սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 3.1 և 2․2 դասարանների սովորողներ
Օրը՝ հունվարի 11, ժամը՝ 12:50-13:35


Վայրը՝ Հարավային դպրոց
Պատասխանատուներ՝ Լուսինե Գասպարյան, Սեդա Խաչատրյան

«Սովորող-սովորեցնող» համագործակցային նախագծի շրջանակում 3.1 դասարանի սովորողներն իրենց կրտսեր ընկերներին Power point ծրագրից օգտվելու տարրական հմտություններ են փոխանցելու։

Նկարագրություն

Աշխատելու են փոքր խմբերով (1+1 կամ 1+2 սկզբունքով)։
3.1 դասարանի սովորողը կրտսեր ընկերոջը (ընկերներին) սովորեցնելու է.

  • կիրառել գործիքները (էջ ստեղծել, ձևավորել, նկար կցել )
  • «Մեդիաընթացարան» սահիկաշար ստեղծելու մեկնարկ

Ամփոփումը՝ դասարանական բլոգներում

Автор:

Ես Սեդա Խաչատրյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում: Իմ բլոգում հավաքված են սովորողների ուսումնական աշխատանքները,որոնք կարող են ուղեցույց դառնալ շատերի համար:

Оставьте комментарий