Рубрика: Ձմեռային ճամբար

Ազգային նվագարանների ճանաչում

Մասնակիցներ՝ 2,3 դասարանի սովորողներ

Ժամանակահատված՝ շուրջտարի

Պատասխանատու՝ Սեդա Խաչատրյան, Լուսինե Գասպարան

Երաժշտության մասնագետ՝ Լաերտ Գրիգորյան, Ջուլլի Ղազարյան, Մարինե Մկրտչյան

Նպատակ՝ 

  • Ազգային երաժշտական գործիքների ճանաչում և տարբերակում
  • Գործիքի մասին տեղեկատվության հավաքում՝ պաստրատման եղանակ, պատրաստման նյութ, պահպանման և նվագելու կանոններ

Ընթացք՝

Ճամբարի ընթացքում Լաերտ Գրիգորյանի հետ համագործակցային աշխատանքներ կիրականացնենք։ Լաերտ Գրիգորյանը կներկայացնի ազգային գործիքներ՝ շվի, թավ շվի, դուդուկ, բլուլ, զուռնա, պկու, դափ, դհոլ, կներկայացնի պատմություններ դրանց ստեղծման մասին։ Կներկայացնի նաև գործիքների ձայնը՝ տարբեր երաժշտությունների միջոցով։ Կրթահամալիրյան Ծեսերի, տոների ընթացքում կիրականացնենք կենդանի նվագակցությամբ ազգային երգ ու պար։ Սովորողները կուսումնասիրեն ազգային նվագարանները, կփորձեն դուրս բերել համընդանուր նմանությունները, կուսումնասիրենք, թե ընտանիքում ովքեր են նվագում, դասարանական համույթ կստեղծենք։

Արդյունքում սովորողը՝

  • Կծանոթանա, կճանաչի ազգային գործիքները
  • Կտիրապետի գործիքների մասին անհրաժեշտ տեղեկատվության

Ամփոփում՝

Համագործակցային պարապմունք Լաերտ Գրիգորյանի հետ․

Ազգագրական փառատոնի շրջանակներում երրորդ դասարանի սովորող Ռենե Աղաբաբյանը ներկայացնում է իր նվագած գործիքը՝ շվին:

Ազգային նվագարանների մասին տեղեկություններ են հավաքում, ներկայացնում սովորողները․

Էդգար Փիլթակյան

Արեն Սահակյան

Արեն Գալստյան

Արթուր Սահակյան

Գագիկ Եղիազարյան

Ազգային պարերգ՝ «Կռունկ հոպ տուր ու թռի»

Автор:

Ես Սեդա Խաչատրյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում: Իմ բլոգում հավաքված են սովորողների ուսումնական աշխատանքները,որոնք կարող են ուղեցույց դառնալ շատերի համար:

Оставьте комментарий