Рубрика: Ընտրովի մաթեմատիկա

Բանավոր մաթեմատիկա․ մայիս

  1. Զամբյուղում կար 10 հատ ձու։ Երբ ընտանիքի բոլոր անդամները վերցրին մեկական ձու զամբյուղում մնաց 4 հատ ձու։ Քանի՞ մարդ կա ընտանիքում։
  2. Տատիկը Զատկի տոնի համար ներկեց 16 ձու։ Այդ ձվերի կեսը կարմիր ներկեց, մյուս կեսի կեսը՝ կապույտ, իսկ մնացածը՝ դեղին։ Տատիկը քանի՞ ձու դեղին ներկեց։
  3. Ե՞րբ ենք նայում «2»-ին և ասում «10»։
  4. Գրեք բանաստեղծություն տասնչորս տառով։
  5. Քայլում էին երկու մայր և երկու դուստր։ Նրանք գտան 3 խնձոր և բաժանեցին միմյանց միջև։ Յուրաքանչյուրը ստացավ մեկ խնձոր։ Այդ ինչպե՞ս։
  • 2,3,5,6,7 թվերը դասավորիր վանդակներում այնպես, որ ուղղահայաց և հոևիզոնական վանդակներում թվերի գումարը լինի 15։
  • 2,3,4,5,6,7 թվերը դասավորիր վանդակներում այնպես, որ ուղղահայաց և հորիզոնական վանդակներում թվերի գումարը լինի 17:
  • 3,4,5,6 թվերը դասավորիր վանդակներում այնպես, որ ուղղահայաց և հորիզոնական վանդակներում թվերի գումարը լինի 11:
  • 1,2,4,5,6 թվերը դասավորիր վանդակներում այնպես, որ ուղղահայաց և հորիզոնական վանդակներում թվերի գումարը լինի 12։

Հետաքրքիր խնդիրներ

տրամաբանական խնդիրներ

  • Հարավային դպրոցի առաջին դասարանցիները երեկ լողացին ծածկած լողավազանում: Վաղը հինգշաբթի է: Շաբաթվա ո՞ր օրը լողացին առաջին դասարանցիները:
  • Իռենը, Դավիթը, Նատալին ու Մարկը ուսումնական ճամփորդության ժամանակ պայմանավորվեցին, լուսանկարեցին իրար: Նրանցից յուրաքանչյուրը պետք է առանձին-առանձին լուսանկարեր մյուս երեքին։ Ընդամենը քանի՞ լուսանկար ստացվեց:
  • Բերված պատկերներից ո՞րը պետք է լինի ներքևի աջ վանդակում:

Տրամաբանական խնդիրների լուծում, քննարկում.

1.Մեկ աթոռն ունի 4 ոտք, քանի՞ ոտքեր  ունեն  5 աթոռը միասին:
2.Մեկ կատուն ունի  2 ականջ, քանի՞ ականջներ ունեն 11 կատուները միասին:
3.Գուրգենը, Դավիթը և Սուրենը, շախմատ էին խաղում։ Նրանցից յուրաքանչյուրը
2պարտիա խաղաց: Ընդամենը քանի՞ պարտիա խաղացին տղաները:

1․Մենք օրվա ընթացքում ուտում ենք 3 անգամ: Քանի՞ անգամ ենք մենք ուտում շաբաթվա ընթացքում։
2․Հայրն ունի 2 աղջիկ։ Նրանցից յուրաքանչյուրն ունի 2 եղբայր։ Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում։
3․Ասա այն երկնիշ թվերը, որոնց գրության մեջ կա 7 թվանշանը։

1․Երկու ձուն եփվում է 10 րոպեում: Քանի՞ րոպեում կեփվի չորս ձուն:
2․Սագը երկու ոտքի վրա կանգնած 2 կգ է: Քանի՞ կգ կլինի այդ սագը, եթե կանգնի մեկ ոտքի վրա:
3․Երեխան գրում է 1-ից մինչև 100 թվերը։ Նա 5 թվանշանը չի ճանաչում և բաց է թողում բոլոր այն թվերը, որոնցում կա 5 թիվը։ Որքա՞ն թիվ նա կգրի։

Автор:

Ես Սեդա Խաչատրյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում: Իմ բլոգում հավաքված են սովորողների ուսումնական աշխատանքները,որոնք կարող են ուղեցույց դառնալ շատերի համար:

Оставьте комментарий