Рубрика: Մասնագիտական զարգացում, Դասվարի էջ

Ուսումնառություն առանց ուսուցման։ Ջոն Դյուի

Իհարկե, մեզ երեխայի հետաքրքրություններին հարմարեցնելը բարդ աշխատանք է: Նրանք ամեն առավոտ արթնանում են հետաքրքրված, բայց ավա՜ղ, հազվադեպ հետաքրքրված որոշակի թեմաներով, որոնց մասին մենք ենք պատրաստ խոսելու, կամ նախընտրում ենք, որ նրանք հետաքրքրվեն, և երբ նրանց մի բան իմանալու գայթակղությունը չի համընկնում մեր նպատակին, մենք ճնշում ենք այն: Ժամանակի կորուստ է և արագորեն փոխակերպվում է մտավոր բռնության, երբ փորձում ենք երեխային ուղղորդել դեպի այն թեմաները, որոնք դուք կարծում եք, որ ինքը պիտի սովորի: 

Կարդացի Ջոն Դյուիի Ուսումնառությունն առանց ուսուցման հոդվածը: Շատ հետաքրքիր հոդված էր:

Կրթական արդյունքները պետք է դիտարկել ըստ յուրաքանչյուր երեխայի կարողությունների, քանի որ միևնույն դասարանում սովորողները կարող են ունենալ տարբեր խնդիրներ և արդյունքներ։

Դպրոցները և դասընթացները պետք է այնպես կազմակերպել, որ օգնեն երեխաներին սովորել և բացահայտել իրենց ամենամեծ ներուժը:

Ինքս էլ փորձում եմ աշխատել այնպես, որ յուրաքանչյուր սովորող՝ հատուկ կարիք ունեցող, կամ չունեցող կարողանա սովորել իր ընդունակությունների սահմաններում, զարգացնել իր կարողությունները։

Պարզապես պետք է մատուցել թեման և ազատ թողնել: Ուսուցումը սովորողի համար իսկական հաճույք պետք է լինի, նոր բան սովորելու, բացահայտելու հրճվանք: Այս տարիների ընթացքում նկատել եմ, որ երեխաներն իրարից շատ ավելի հեշտ են սովորում, ցանկացած բան իրար կարողանում են շատ մատչելի բացատրել, հասկացնել: Կազմակերպում եմ այնպիսի պարապմունք, որտեղ սովորողն է օգնում ընկերոջը։

Автор:

Ես Սեդա Խաչատրյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում: Իմ բլոգում հավաքված են սովորողների ուսումնական աշխատանքները,որոնք կարող են ուղեցույց դառնալ շատերի համար:

Оставьте комментарий