Рубрика: 5 Տարեկանների ծրագիր, Ձոն ստուգատես

«Ձոն կամ մայրիկատոն» նախագիծ

Տևողությունը՝ 01.03.2023-08.04.2023
Մասնակիցները՝ Հարավային դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ 
Սեդա Խաչատրյան, Սուսաննա Ալոյան
Միջավայրը՝  դպրոց,  տուն,  բակ


Նպատակը՝

Մեդիաբացիկների ստեղծում:
Գովք մայրիկներին:
Տեխնոլոգիական հմտությունների զարգացում:
Դիմավորում գարնանը՝ բույսերի խնամք, ծառատունկ,ծաղկատունկ, միջավայրի խնամք:

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • մեդիահմտությունների զարգացում
  • ուսումնասիրելու, դիտարկելու, արձանագրելու հմտությունների զարգացում
  • հոգատարության -խնամքի, պատասխանատվության, հետևողականության դրսևորում ուսումնական գործունեության ընթացքում

Ընթացք`


Մայրենի լեզու + ստեղծականություն + մեդիա


Տեսանյութ ենք պատրաստում մայրիկների մասին.
Ինչպիսի՞ն են մեր մայրիկները, ի՞նչ ծաղկի են նման, ի՞նչ են սիրում, ի՞նչ համ ունեն /սովորողները պատմում են իրենց մայրիկների մասին, ձայնագրում ենք/:
Շնորհավորական բարեմաղթանքների ձայնագրում:

Մեդիահմտություն+տեխնոլոգիա


էլեկտրոնային բացիկներ ենք պատրաստում՝ համակարգչի նկարչական ծրագրով։

Նկարում ենք մայրիկների դիմանկարները, պատրասում ենք բացիկներ՝ գունավոր թղթերով:

Բնագիտություն + մեդիա

Իրականացնելու ենք ծաղկատունկ,ծառատունկ, բնագիտական փորձեր

Արդյունքում՝

Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում։

Ամփոփում՝

«Իմ մայրիկը». դիմանկարներ ջրաներկով. տեխնոլոգիական ստուգատեսի ամփոփում

Տոնդ շնորհավոր, սիրելի՛ մայրիկ

«Ինքնաշեն թաղարներ». բույսերի տնկում և թաղարների ձևավորում․ բնագիտատեխնոլոգիական ստուգատեսի ամփոփում

Ծառատունկ

Ձոն, Զատկական ցուցահանդես- վաճառք

 

Автор:

Ես Սեդա Խաչատրյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում: Իմ բլոգում հավաքված են սովորողների ուսումնական աշխատանքները,որոնք կարող են ուղեցույց դառնալ շատերի համար:

Оставьте комментарий