Рубрика: 5 Տարեկանների ծրագիր, Ձմեռային ճամբար, Ամանորյա նախագիծ

Հեռավար ընտանեկան աշխատանքային նախագիծ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկանների ընտանեկան դպրոցներ
Ժամանակահատված՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 9

Կազմակերպումը՝ հեռավար-առցանց, ընտանեկան դպրոցներում

Խնդիրները՝

  • բանավոր խոսքի զարգացում
  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • մեդիատեխնոլոգիաների զարգացում ու համակարգչային Paint ծրագրի կիրառում

Աշխատանքային ուղղությունները՝

  • Տոնական խոհանոց
  • Ամանորյա զարդարանք
  • Ամանորյա շնորհավորանքներ
  • Տոնական բացիկների պատրաստում
  • Մեր հյուրերը
  • Ամանորյա Երևան /պատում, լուսանկարներ/

Ընթացքը՝

Ընտրել թեմաներից որևէ մեկը կամ մի քանիսը միացնել իրար, պատրաստել տեսանյութ, ռադիոնյութ կամ ներկայացնել ֆոտոպաումի տեսքով:

Նկարագրություն՝

Սովորողները ծնողների հետ զարդարում են տունը, տոնածառը:
Ամանորյա ուտեստներ են պատրաստում:
Ամանորյա սեղանն են պատրաստում:
Ամանորյա բարեմաղթանքներ — ներկայացնել ռադիոնյութի, տեսանյութի տեսքով:
Տոնական բացիկներ են պատրաստում. էլեկտրոնային կամ այլ նյութերից:
Նկարահանում են հյուրերին՝ տոնական  ռադիոհաղորդումների, պատումների շարք:
Շրջում են Երևանում՝ նկարահանում են Ամանորյա տոնածառերն ու զարդարանքները:

Արդյունքները կհրապարակեմ բլոգում, ենթակայքում:

Автор:

Ես Սեդա Խաչատրյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում: Իմ բլոգում հավաքված են սովորողների ուսումնական աշխատանքները,որոնք կարող են ուղեցույց դառնալ շատերի համար:

Оставьте комментарий