Рубрика: Ամանորյա նախագիծ

Ամանորյա տոնախմբություն

Օրը՝ դեկտեմբերի 23
Ժամը՝ 12:00

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր
Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Մուտքը՝ ժպիտով, բարձր տրամադրությամբ, տոնական հագուստով

Նկարագրությունը՝ Հարավային դպրոցի 5 տարեկանները և ծնողական համայնքը ներկայանում են միասնական տոնախմբությամբ՝ ամփոփելով սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում ձեռք բերած իրենց հմտությունները:

Համակարգումը՝ Մարիամ Մնացականյանի

Ծրագիր

Ընթերցում

Բարեմաղթանք

Շնորհավոր Նոր տարի,
Ձեր տունը շեն իլի,
Բարով նոր հագնեք,
Միշտ ուրախ իլեք:
Հացը բոլ իլի,
Աչքը կուշտ իլի,
Ձեզ էլ փայ իլի,
Մեզ էլ փայ իլի:

Առաջին ձյունը

Հովհաննես Թումանյան

— Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալի…

Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
— Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան

Ծաղիկների հետ։
Էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։

Բարեմաղթանք

Ահա եկավ Նոր տարի,
Հետը բերավ նոր բարի,
Մանր տղոց ուրախ օր,
Բարի զավակ հորն ու մոր:

Տոնածառ ջան

Տոնածառ ջան, տոնածառ
Ի՜նչ սիրուն ես ու պայծառ,
Էս ի՜նչ լավն է, էս ի՜նչ լավն է,
Չորս կողմը լույս ու փայլ է: x2

Կարմիր աստղ գագաթին,
Ծառի տակ՝ Ձմեռ պապին,
Էս ի՜նչ լավն է, էս ի՜նչ լավն է,
Չորս կողմը լույս ու փայլ է: x2

Զար, զընգը

Զա՛ր, զընգը, զա՛ր զընգը, թող զնգա,
Զա՛ր զընգը, զա՛ր զընգը, թող զնգա:
Պարենք գիշեր լուսընկա,
Պարենք գիշեր լուսընկա:

Էս գիշեր՝ լուսնակ գիշեր,
Զա՛ր զընգը, զա՛ր զընգը, թող զնգա:
Ձյունն էկեր՝ գետին նախշել,
Զա՛ր զընգը, զա՛ր զընգը, թող զնգա:

Էլի պարը բոլորավ,
Զա՛ր զընգը, զա՛ր զընգը, թող զնգա:
Յարըս միջին մոլորավ:
Պարենք գիշեր լուսընկա:

Զա՛ր զընգը, զա՛ր զընգը, թող զնգա,
Զա՛ր զընգը, զա՛ր զընգը, թող զնգա:
Պարենք գիշեր լուսընկա,
Պարենք գիշեր լուսընկա:

Բասեն բարի

Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Տղա՛, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:
Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Աղջի, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:
Երկու գնա, երեք արի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի,
Տղա, արի, բռնե, պարի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:
Արի՝ խաղանք էս դոմբարին,
Բասեն բարի, Բասեն բարի,
Ինչքան ուրախ է էս տարին,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:

Բարեմաղթանք

Ձյունի սպիտակ ալյուր մաղեմ ,
Բերք-բարիքի տարի լինի:
Անուշ-անուշ խմոր շաղեմ,
Արտս ցորեն — գարի լինի,
Կլոր , կարմիր գաթա թխեմ,
Թող թխածս բարի լինի:

Ընթերցում

Ձմեռ պապ

Աթաբեկ Խնկոյան

Արի՜, արի՜
Ձմեռ պապի,
Սպիտա՛կ հագի,
Սպիտա՛կ կապի։

Դաշտ ու անտառ,
Գետ ու գետակ,
Այս ամենը
Ա՛ռ թևիդ տակ։

Սարում, ձորում
Սուլի՛ր, երգի՛ր,
Հեքիաթ ասա
Հետաքրքիր։

Գցիր կամուրջ,
Փռիր կարպետ,
Այ անուրագ,
Անձեռ վարպետ։

Միասնական պար՝ Թամզարա, Բուլուլ,

Հանդիպում Ձմեռ պապի հետ. նվերներ

Հյուրասիրություն

Автор:

Ես Սեդա Խաչատրյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում: Իմ բլոգում հավաքված են սովորողների ուսումնական աշխատանքները,որոնք կարող են ուղեցույց դառնալ շատերի համար:

Оставьте комментарий