Рубрика: Ամսիկներ

«Դեկտեմբերիկ». Տոնական մեդիաբացիկների ստեղծում

Օրը՝ 15.12.2022 

Ժամը՝ 11.00-12.00

Անցկացման վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Մասնակիցները՝ Հարավային դպրոց — պարտեզի 5 տարեկաններ, Սեդա Խաչատրյան, Սուսան Ալոյան

Նպատակը՝ Ամանորյա մեդիաբացիկների ստեղծում

Անհրաժեշտ նյութերը՝ ուսումնական գործիք՝ պլանշետ, նեթբուք-նոթբուք, բջջային հեռախոս-ձայնագրիչ:

Նկարագրությունը՝

Սովորողները բացում են paint ծրագիրը, նկարում ամանորյա կերպարներ, գունավորում, պահպանում նկարները ուսումնական գործիքում: Աշխատանքի ընթացքում դասվարը կամ դասվարի օգնականը ձայնագրում է սովորողների բարեմաղթանքները, որոնք կօգտագործվեն ֆիլմ պատրաստելիս: Ֆիլմում կհնչի սովորողի բարեմաղթանքը և կերևա իր իսկ նկարած բացիկը:

Արդյունքը` Բոլոր մեդիաբացիկները տեղադրվում են դասարանական բլոգում։

Автор:

Ես Սեդա Խաչատրյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում: Իմ բլոգում հավաքված են սովորողների ուսումնական աշխատանքները,որոնք կարող են ուղեցույց դառնալ շատերի համար:

Оставьте комментарий