Рубрика: Ամսիկներ

Դեկտեմբերիկ. Ատամհատիկ, ատամփոխիկ

Օրը՝ Դեկտեմբերի 8 ժամը 11:00

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ



Մասնակիցներ ՝ Հարավային դպրոցի սովորողներ, ծնողներ, դասավանդողներ

Պատասխանատուներ՝ Սեդա Խաչատրյան, Սուսան Ալոյան

Նպատակներ և խնդիրներ

  • Ներկայացնել ատամհատիկի ծեսը
  • Ծիսական խոհանոցի հյուրասիրություն
  • Գիտելիքներ հաղորդել ատամների խնամքի վերաբերյալ
  • Զարգացնել տակտի, ռիթմի զգացողութունը՝ երգելիս շրխկան գործիքներ կիրառելով
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում՝խոհանոցային գործունեության՝աղանձ, փոխինձի պատրաստում

Երաժշտական գործունեություն՝

Ազգային-ծիսական երգերի ուսուցում՝ փոփոխելով երգերի բառերը.

  • «Տիտոխիկ»(ծափերով և շրխկաններով):

Տիտոխիկ, տիտմարոխիկ,
Զուռնափչիկ, Թուխմանուկիկ,
Եփե գաթա ու կուլուճա,
Եղը վըրեն կըպըճպըճա,
Ուտա իդա, խըմա իդա,
Էլնա, ինա:
-Վի՞ր տուն իջնա:
Նուբարի տու՜ն:
Էս՝Դավիթ ,
Էս՝ Միքայել,
Էս՝ Սոնա ,
Էս՝ Նանե,

Էս՝ Ալեքս,
Էս՝ Վանեսա;

Թըռավ, գնաց,

թըռ,թըռ։

Երգ՝ «Ատամ, ատամ, դուս արի»

Ատամ, ատամ, դուս արի

Ատամ, ատամ, դուս արի,
Տես, քե ինչեր ենք բերե,
Ատամ, ատամ, դուս արի,
Չիր ու չամիչ ենք բերե:

Ատամ, ատամ, դուս արի,
Յուղ ու մեղր ենք բերե:

Ատամ, ատամ, դուս արի,
Պոպոք, պնդուկ ենք բերե,
Սև հավի միս ենք բերե,
Հնդու խուրմա ենք բերե,
Չամչով փլավ ենք բերե:

Ատամ, ատամ, դուս արի,
Տես, քե ինչեր ենք բերե:

Երգ՝ «Գովենքգովենք»

— Գովենք, գովենք, ու՞մ ատամ գովենք:
— Դավիթի ատամ գովենք:

— Գովենք, գովենք, ում գովենք,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
Ալեքսի ատամ գովենք
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

1.Մայրը կերավ գազարը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
Հորը հասավ կաղամբը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

2.Տատին կերավ խնձորը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
պապին հասավ սծալորը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

3.Միքայելւ ատամ դուս ելավ,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
մորքուրի գաթան կերավ,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

4.Վանեսայի ատամ դուս ելավ,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
Քեռու խաղողը կերավ,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն։

Ընթերցանության նյութեր

Ճեփ — ճերմակ եմ, սուրուլիկ եմ,
Քարից ամուր, սիրունիկ եմ,
Կոտրեմ պնդուկ, ուտեմ բադամ,
Թռնեմ, էրթամ մամիկի մառան:

Ատամհատիկ,
Սիրուն թաթիկ,
Ուտենք հատիկ,
Որ հեշտ դուրս գա
Քո ատամիկ:

Ղ. Աղայան«Ատամ» :

միԱտամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Դու շուտ արի՛,
Գալըդ բարի՜,
Իմ լավ ատամ.
Ես քեզ կըտամ
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն օ՜ր
Փըստա՜, բադա՜մ,
Էլ ո՜ր մեկի
Անունը տամ,
Իմ լավ ատամ:

Տեխնոլոգիական գործունեություն՝

Խոհանոցում ծնողների, սվորողների հետ պատրաստելու ենք ծիսական ուտելիքներ:

Մեդիագրագիտություն՝

  • նախագծի շրջանակներում Paint նկարչական ծրագրով սովորողները նկարում են ատամ
  • Սովորողները դիտում են տեսաֆիլմ, թե ինչպես պետք է խնամել, լվանալ ատամները։

Ատամհատիկ» տոնախմբության 

Հյուրասիրություն՝

  • Փոխինձ, հալվա, գաթաներ, աղանձ, որոնք հետաքրքիր ձևավորված են
  • Տարոսիկների հանձնում:

Автор:

Ես Սեդա Խաչատրյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում: Իմ բլոգում հավաքված են սովորողների ուսումնական աշխատանքները,որոնք կարող են ուղեցույց դառնալ շատերի համար:

Оставьте комментарий