Рубрика: Ամսիկներ

«Դեկտեմբերիկ». Դասարանը՝ բաց արվեստանոց, ինքնաշեն խաղալիքներ

Օրը՝ 01.12.2022
Ժամը՝ 11:00-12:00
Անցկացման վայրը՝ Հարավային դպրոցի 5 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցները՝ Հարավային դպրոցի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Սեդա Խաչատրյան, Սուսան Ալոյան
Խորհրդատու տեխնոլոգ՝ Մարիամ Մարտիրոսյան
Նպատակը՝
Դասարանը վերածել ամանորյա ինքնաշեն խաղալիքների արվեստանոցի՝ դասարանը ձևավորելու նպատակով:

Խնդիրները`

  • Սովորողների ստեղծագործական, երևակայական մտքի ձևավորում
  • Ինքնուրույնության դրսևորման ձևավորում
  • Մանր մոտորիկայի զարգացում, երևակայական մտածողության զարգացում
  • Խմբով աշխատելու հմտություն

Ընթացքը`

5 տարեկանները նախապես կնախապատրաստեն աշխատանքային սեղանները համապատասխան պարագաներով և կսկսեն իրենց աշխատանքը: Ամանորյա օրացույցը պատրաստելու ենք մի քանի տեսակի թղթերով, թափոններով։

Արդյունքները կհրապարակվեն դասարանական բլոգում։

Автор:

Ես Սեդա Խաչատրյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում: Իմ բլոգում հավաքված են սովորողների ուսումնական աշխատանքները,որոնք կարող են ուղեցույց դառնալ շատերի համար:

Оставьте комментарий