Рубрика: 2022-2023 աշխատակարգ, 5 Տարեկանների ծրագիր, Ամանորյա նախագիծ

Ամանորյա Ծես

Նախագծերը նախատեսված են 5 տարեկանների համար:

Իրականացման տևողությունը՝ դեկտեմբերի 1-23-ը

Նպատակը՝ Նախապատրաստում Ամանորյա ծեսին

Խնդիրներ`

  • Ամանորի և Սուրբ Ծննդյան երգերի, բանաստեղծությունների, ասիկների ուսուցում
  • Բանավոր խոսքի զարգացում
  • Մեդիահմտությունների զարգացում
  • Ընտրել հեքիաթ, պատրաստվել դասարանական երաժշտական թատրոնի
  • Զարգացնել սովորողների տեխնոլոգիական հմտությունները

Նախատեսվող նախագծեր

Թեմաներ`

  • Տոնական խոհանոց
  • Ուրախ երգեր, պարեր
  • Ինքնաշեն խաղալիքներ, տոնի ծառ
  • Ամանորը մեր ընտանիքում

Ընթացքը. 
Սովորողների հետ ձեռքի տակ եղած տարբեր նյութերով տոնածառ ու խաղալիքներ ենք պատրաստում:Սովորողները ընտրում է մի ամանորյա բառ ու թխում  / տոն, տոնածառեր, խաղալիք, ձյուն, Ձմեռ պապ../ նկարահանում ենք ընթացքը, տեսանյութ պատրաստում:
Տարեգաթա ենք թխում, մեջը դնում ենք մետաղադրամ:
Ըստ ավանդույթի ում բաժին հասնի մետաղադրամը նրա համար հաջող տարի կլինի։

Ընտանեկան նախագիծ-Սովորողները ընտանիքի անդամների հետ ամանորյա նյութեր են պատրաստում:

  • «Ամանորը մեր տանը»
  • «Ամանորյա խոհանոց»
  • «Իմ տոնածառը»

Այլ թեմաներ՝

Նախագիծը կամփոփենք՝ մասնակցելով ամանորյա տոնախմբությանը:


Ուրախ ճամփորդություն— Ամանորյա ներկայացում դիտելու- Խամաճիկների պետական թատրոն

Պատրաստվում ենք «Դեկտեմբերիկ» ստուգատեսին

Խոհանոցային գործունեություն՝ Տարեգաթա-թխիկ ․․․․

Ստեղծագործություններ՝

  • «Առաջին ձյունը»
  • «Եղևնի»
  • «Ձմեռ  պապի»
  • «Ծաղիկները»
  • Հեքիաթներ

Երաժշտական ստեղծագործություններ

  • «Փաթ-փաթ, փաթիլներ»
  • «Զար, զընգը»
  • «Բասեն բարի»
  • «Համով-հոտով տոնածառ»
  • «Елочке не холодно зимой»
  • «The dancing Chtistmas tree song»

Автор:

Ես Սեդա Խաչատրյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում: Իմ բլոգում հավաքված են սովորողների ուսումնական աշխատանքները,որոնք կարող են ուղեցույց դառնալ շատերի համար:

Оставьте комментарий