Рубрика: Ամսիկներ

«Հոկտեմբերիկ». Հեքիաթների ընտանեկան ֆլեշմոբ


«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Հոկտեմբերիկ» ստուգատես

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց — պարտեզի 5 տարեկաններ և ծնողներ
Սկիզբը՝ ժ. 20:00
Վայրը՝ ընտանիքում


Հոկտեմբերի 27`«Հոկտեմբերիկ». Հեքիաթների ընտանեկան ֆլեշմոբ

Նախագծի պատասխանատու՝ Սեդա Խաչատրյան

Նկարագրությունը՝

Դասվարը կամ դասվարի օգնականը նախապես սովորողներին ուղարկում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում սովորողներին արդեն ծանոթ հեքիաթների ցանկը: Յուրաքանչյուր սովորող մայրիկի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ ցանկից ընտրում է իր նախընտրելի հեքիաթը, ստեղծում հարմար միջավայր և սկսում պատմել հեքիաթը: Սովորողը կարող է փոխել հեքիաթի ավարտը, նոր ավարտ մտածել կամ համադրել 2 և ավելի հեքիաթներ: Ընթացքը նկարահանում է ընտանիքի անդամներից որևէ մեկը, համապատասխան շտկումներ անելուց հետո, տեղադրում է YouTube-յան իր էջում և հղումն ուղարկում դասվարին կամ դասվարի օգնականին: Ժամը՝ 20:00-ից սկսվում է «Լինում է, չի լինում» հեքիաթների ֆլեշմոբը: Պատրաստի նյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում, սոցցանցերում:

Հեքիաթներ

Ճամփորդները

Ծիտը

Երկինքը փուլ է գալիս

Պապն ու շաղգամը

Ամփոփում՝

Յուրաքանչյուր սովորող ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ ցանկից ընտրում է իր նախընտրած ստեղծագործությունը և բերանացի, խաղալով ներկայացնում: 

Նորայր Ղազարյան և ընտանիք

Արտակ Վերմիշյան և ընտանիք

Մարինա Խաչատուրյան

Տիգրան Բաղդասարյան և ընտանիք

Էրիկ Հովհաննիսյան և ընտանիք

Արիանա Մնացականյան և ընտանիք

Արիանա Խաչատրյան և ընտանիք

Արփի Սարգսյան և ընտանիք

Նարեկ Կիրակոսյան և ընտանիք

Էլեն Մկրտումյան և ընտանիք

Լեոն Գրիգորյան և ընտանիք

Автор:

Ես Սեդա Խաչատրյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում: Իմ բլոգում հավաքված են սովորողների ուսումնական աշխատանքները,որոնք կարող են ուղեցույց դառնալ շատերի համար:

Оставьте комментарий