Рубрика: Ամսիկներ

«Հոկտեմբերիկ». Ինքնաշեն խաղեր թափոններից

Օրը՝ 20․10․2022


Վայրը՝ Հարավային դպրոցի 5 տարեկանների դասարան-լաբորատորիա


Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի  5 տարեկաններ


Պատասխանատու՝ Սեդա Խաչատրյան
Խորհրդատու տեխնոլոգ՝ Մարիամ Մարտիրոսյան



Նպատակը՝ Ստուգատեսի շրջանակում դիտարկել ու գրանցել սաների խաղային, տեխնոլոգիական կարողությունները

Թափոններից պատրաստել ինքնաշեն խաղեր

Խնդիրները՝

•առանձնացնել թափոններ, որոնք անհրաժեշտ կլինեն ինքնաշեն խաղալիք ստեղծելու համար

նպաստել սաների ինքնուրույնության դրսևորմանը, դիտարկել ու գրանցել.

նպաստել թիմային /խմբային/ գործունեության ընթացքում փոխօգնության, հանդուրժողականության որակների ձևավորմանն ու զարգացմանը.

նպաստել երևակայության, ուշադրության զարգացմանը.

նպաստել տեխնոլոգիական /աշխատել մկրատով, սոսնձով, այլ նյութերով/ հմտությունների զարգացմանը.

Ընթացքը.
Խմբային աշխատանքի արդյունքում տեսակավորում, առանձնացնում ենք թափոնները և ստեղծում հետաքրքիր և տարբերվող ուսուցողական խաղեր: Խաղերի ստեղծման համար կարող է օգտագործվել տարբեր պարագաներ` ստվարաթուղթ, գլան, մկրատ, լապտեր…

Ստեղծված ուսուցողական խաղերը, դրանց գործածում-կիրառումը  կհրապարակվեն դասարանական բլոգում:

Автор:

Ես Սեդա Խաչատրյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում: Իմ բլոգում հավաքված են սովորողների ուսումնական աշխատանքները,որոնք կարող են ուղեցույց դառնալ շատերի համար:

Оставьте комментарий