Рубрика: Վերապատրաստում

Առարկայի դասավանդման մեթոդիկ

Բաժինը՝ Առարկայի դասավանդման մեթոդիկա, 30 ժամ, 2 կրեդիտ
Վերապատրաստող՝ Լուսինե Փաշայան
Տևողությունը՝ հոկտեմբերի 3-28

Պարապմունքների օրերը՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ
Սկիզբը՝ 14:30
Վայրը՝ Ավագ դպրոց, 3-1 կաբինետ

Թեմա 1. Ուսումնական առարկայի ուսուցման նպատակը և խնդիրները:

Անդրադառնալ «Իմացումի հրճվանք» ծրագրին, ուսումնական պլանին, պարզաբանումներին: Գրել նկատառումներ:

Աշխատանք խմբերով. Քննարկել և ներկայացնել յուրաքանչյուր բաղադրիչ նպատակը և խնդիրները:

Անհատական աշխատանք. ներկայացնել ուսումնական պլանի կատարողականը անցած ուստարում դասավանդած դասարանում. հաջողած կետեր և թերություններ:

Կրտսեր դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Սա  տարրական դպրոցի ուսուցչի համար հատուկ պատասխանատվություն է սահմանում: Նրա խնդիրն է ոչ միայն կարդալ ու գրել սովորեցնել, այլ նաև երեխայի հոգևոր հիմքը հաստատել, բացահայտել նրա լավագույն որակները,  ուսումնական գործունեության ուղիները ցույց տալ: Հենց վերջինն էլ հատկապես կարևոր է այժմյան  արագ փոփոխվող, տեղեկատվությամբ հեղեղված աշխարհում: Պետք է սովորեցնել երեխային աշխատել տեղեկատվության հետ, սովորեցնել սովորել: Պետք է շատ լինի համագործակցային աշխատանքը։ Դասի կազմակերպում ՏՀՏ-ների օգտագործմամբ / ՏՀՏ-ի օգտագործում դասի տարբեր փուլերում, գիտելիքների  ամրապնդման և ստուգման համար, խմբային և անհատական աշխատանքի կազմակերպում, աշխատանք ծնողների հետ/։

Թեմա 2. Խմբային աշխատանքի իրականացումը ուսումնական առարկայի ուսուցման ընթացքում:

Քննարկել խմբային աշխատանքների առանձնահատկությունները և դրանց ազդեցությունը սովորողների հաղորդակցման կարողությունների վրա։

Աշխատանք խմբերով. կազմել խմբային աշխատանքների տեսակների ցանկ, նկարագրել յուրաքանչյուր աշխատանքը: Օրինակներ բերել հեղինակային ծրագրից, «Դպիր» ամսագրից:

Անհատական աշխատանք.

Կարդալ հոդվածներից մեկը, համառոտ ներկայացնել։

Ուսումնասիրել ենք Համագործակցային ուսուցման հնարավորությունները-Հասմիկ Ղազարյանի հոդվածը։

Աշխատանքը համառոտ ներկայացրել ենք սահիկաշարի տեսքով, որում ընդգրկված են թե հոդվածից առանձնացրած կարևոր մտքերը և թե համագործակցային ուսուցման մեր փորձը։

Ուսուցչի օրագիր. նկարագրել դասարանում իրականացրած որևէ խմբային աշխատանք:

Ռոդարի+Աղայան նախագիծ+խմբային աշխատանք

Թեմա 3․ Լաբորատոր և/կամ գործնական, նախագծային աշխատանքների կազմակերպումը ուսումնական առարկայի դասերին:

Անդրադառնալ կրթահամալիրի ուսումնական օրացույցին՝ որպես նախագծային ուսուցման ուղեցույցի:

Ներկայացնել և խմբավորել ուսումնական նախագծերի տեսակները: Նախագծի կառուցվածի օրինակներ բերել:

Խմբային աշխատանք. Անդրադառնալ Ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգին:Ներկայացնել դիտարկումներ:

Անհատական աշխատանք.

  1. Ընթերցել Դպիրից առանձնացված հոդվածներից, մշակումներից մեկը և գրախոսել:

Կարդացի Մարգարիտ Սարգսյանի հոդվածը։ Հետքարքիր էր, նշված էր ուսուցիչների թարգմանությունները, իրականացրած նախագծերը։ Բավականին շատ տեղեկատվություն ստացա։ Հիմա նշեմ նախագծի տեսակները, որոնք օգտագործում ենք․

Նախագծերի տեսակները՝

Երկարատև՝ երկարատև նախագծերը ձգվում են մեկ ամսից մինչև մեկ տարի, նույնիսկ ավելի։ Շարունակական աշխատանքի ընթացքում սովորողների մոտ զարգանում է որևէ կոնկրետ հմտություն․ օրինակ՝ TV, ռադիո, ամսագիր նախագծեր իրականացնողները դառնում են հմուտ հաղորդավար, լրագրողներ, զարգացնում հետազոտելու, ուսումնասիրելու կարողություններ։

Համագործակցային՝ համագործակցային նախագծերի շնորհիվ կարողացանք ճանաչել տարբեր մարզերի դպրոցներում դասավանդող ուսուցիչներին, սովորողներին, բացահայտեցինք մեր գործընկերների կարողությունները և հմտությունները, օգնեցինք միմյանց։ Համագործակցային աշխատանքի ընթացքում սովորում ենք նաև միասին պլանավորել, խմբային հետաքրքիր աշխատանքներ իրականացնել։

Ընտանեկան՝ ընտանեկան նախագծերը իրականացվում են  ընտանիքի անդամների հետ: Երբեմն հենց ընտանիքն է լինում նախագծի հեղինակը, երբեմն էլ դասավանդողն ինքն է որևէ նախագծի առաջարկ անում ընտանիքին։ Ընտանեկան նախագծերի շնորհիվ, ընտանիքը դառնում է կրթահամալիրում իրականցվող ուսումնական գործընթացի մասնակից :

Սովորող-սովորեցնող՝ ամենասիրելի նախագծերից է ինձ համար։ Ավելի մեծ տարիքի սովորողները իրենց կրտսեր ընկերների համար դառնում են ուսուցիչ, իրենց իմացածը շատ դյուրին փոխանցում նրանց։ Փոքրերն էլ մեծ սիրով են սովորում իրենց մեծ ընկերներից։

Կարճատև՝  կարճատև են մեկօրյա, մեկշաբաթյա, նույնիսկ մեկ ուսումնական պարապմունքի ընթացքում իրականացվող նախագծերը, ճամփորդական նախագծերը: Կարճաժամկետ նախագծերն իրականացնելը ավելի հեշտ է ստացվում, քանի որ ընթացիկ աշխատանքները քիչ են, սովորողները չեն հոգնում, հաճույքով են կատարում։

Շուրջտարյա` հիմնականում ռադիո, TV նախագծերն են, ամսագրերը, որ անընդհատ աշխատանք են պահանջում, շարունակական են։

2. Ներկայացնել հոկտեմբեր ամսվա նախագծերից մեկ նախագիծ և պլանավորվող ճամփորդանական նախագծերից մեկ նախագիծ:

Հոկտեմբեր ամսվա նախագիծ

Ճամփորդական նախագիծ

Թեմա 4․ Միջառարկայական կապերի օգտագործումը և ինտեգրված դասերի կազմակերպումը: 5 ժամ

Ծանոթանալ կրթահամալիրում ուսումնական պլաններով որոշված կարգերին, քննարկել:

Անհատական աշխատանք․

1.Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։

Կարդացի Լուսինե Գասպարյանի հոդվածը։

Ուսումնական  ճամբարը հեղինակային կրթական ծրագրի իսկական ձեռքբերում է, կարևոր մանկավարժական շեշտադրում, մեր մանկավարժության մեջ ուսումնական գործունեությունը կյանքի կոչելու, ցուցադրելու, տարածելու կարևորում: Ճամբարները սովորողի համար ինքնադրսևորման, ճանաչողական, զարգանալու, կրթահամալիրի ընձեռած հնարավորությունները գործնականում գնահատելու ու տարբեր գործունություններով զբաղվելու հնարավորություն են ընձեռում։

Ուսումնական  ճամբարը հեղինակային կրթական ծրագրի իսկական ձեռքբերում է, կարևոր մանկավարժական շեշտադրում, մեր մանկավարժության մեջ ուսումնական գործունեությունը կյանքի կոչելու, ցուցադրելու, տարածելու կարևորում: Ճամբարները սովորողի համար ինքնադրսևորման, ճանաչողական, զարգանալու, կրթահամալիրի ընձեռած հնարավորությունները գործնականում գնահատելու ու տարբեր գործունություններով զբաղվելու հնարավորություն են ընձեռում։

2. Կազմել ինտեգրված գործունեություններով մեկ նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։

«Ուսումնական ագարակ, լավաշթխիկ»

Թեմա 5․ ՏՀՏ օգտագործումը ուսումնական առարկայի դասարանական և արտադասարանային պարապմունքների ժամանակ: 5 ժամ

Ծանոթանալ կրթահամալիրում ուսումնական պլաններով որոշված կարգերին, քննարկել:

Անհատական աշխատանք. Կարդալ մեթոդական մշակումները, դրանցից մեկի համար գրել նկատառումներ:

Կարդացի Թամարա Մարիմյանի «Հեռավար ուսուցումը հեղինակային կրթական ծրագիր» հոդվածը։

Առանձնացրեցի հետևյալ մեջբերումները

Հեռավար ուսուցման նպատակը կրթահամալիրի սովորողին հեղինակային կրթական ծրագիրը յուրացնելու հնարավորություն ընձեռելն է, երբ նա տարբեր հարգելի պատճառներով  հնարավորություն չի ունենում ներկա լինելու առկա ուսուցման:

Նրանք mskh.am տարածքում ունեն էլեկտրոնային հասցե, որի միջոցով կարողանում են հեռահաղորդակցվել ուսուցիչների, ընկերների հետ, ստանալ առաջադրանքներն ու պատասխանել դրանց: Նրանց համար կազմվում են հատուկ առաջադրանքներ, տեսադասեր, կատարում են ֆլեշմոբային առաջադրանքներ: Հեռվից հեռու սովորողները յուրացնում են «Իմացումի հրճվանք» ծրագիրը՝  կատարում լեզվագործունեությանմաթեմատիկականբնագիտական,  նախագծային փաթեթների առաջադրանքերը։ Սակայն հիմնականում նրանք կատարում են այն առաջադրանքները, որոնք կատարում են իրենց ընկերները, մասնակցում նրանց  նախագծերին։ Հեռավար ուսուցման մեր սովորողները սիրով պատրաստում են տեսանյութերպատմում իրենց առօրյայի մասին։ Քանի որ սովորողներ Դավիթ Տարախչյանը և Արսեն Խաչատրյանը բլոգ չունեն, նրանք կատարած աշխատանքները ուղարկում են իմ էլ․ hասցեին։ Իսկ ես պատասխան նամակով աշխատանքների վերաբերյալ իմ դիտարկումներն անում և ուղարկում եմ նրանց։ Առաջադրանքները տեղադրված են դասարանական բլոգում, իմ Gmail.com ցանցի Drive պահոցում, իսկ նրանց պատասխանները տեղադրում եմ դասարանական բլոգի համապատասխան բաժնում կամ պահպանում եմ Drive պահոցի համապատասխան պանակում, այնուհետև հրապարակում եմ բլոգում: 

Իհարկե հեշտ չի, բայց պարտավորեցնող և հետաքրքիր է. հետազոտելու, ուսումնասիրելու, կազմակերպելու, ստեղծելու շատ բան կա, պետք է շատ ժամանակ հատկացնել և հասկանալ նաև, թե տվյալ գործունեությունը պլանավորելիս ինչ նպատակներ ու խնդիրներ ենք ուզում լուծել, արդյո՞ք ինքնանպատակ չի՝ երկար ժամանակ խլած աշխատանքները և այլն: Պարտադիր է նաև հետադարձ կապը սովորողի ծնողի հետ: 

Նախագծերը դարձան ավելի հետաքրքիր, բազմաբովանդակ, սովորողները՝ ավելի ինքնուրույն, պրպտող ու զարգացող, ծնողները՝ ավելի հետաքրքրված, մասնակից սովորողի կրթական գործին և նաև օգնող։ Այժմ արդեն չկան ուսուցման պրոցեսի հետ կապված խնդիրներ, միակ խնդիրը ավելի հետաքրքիր և զարգացնող նախագիծ ունենալն է, իսկ իրականացման գործիքներին արդեն տիրապետում ենք, փորձում ենք ավելի զարգացնել մեր հնարավորությունները։

Թեմա 6․ Ուսումնական առարկայի ուսուցման գործընթացում սովորողների արժեհամակարգի ձևավորումը

Անհատական աշխատանք

Ծանոթանալ նյութերին, դրանցից մեկը գրախոսել։

Ընդհանուր պարապմունք. Մեթոդական նյութ.

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում օրը ներառում է դպրոցի ընդհանուր պարապմունք, որի տևողությունը 20 րոպե է:  Պարապմունքին մասնակցում են բոլոր սովորողները, դասավանդողները, ծնողներ: Այն միասնական ուսումնական նախագիծ է, որի նպատակը օրը միասին սկսելը, իրար ողջունելը, միմյանց դրական լիցքեր հաղորդելը, միասին երգելն ու պարելը, միմյանց հաջողություններով ուրախանալն ու միմյանց շնորհավորելն է:

Ընդհանուր պարապմունքի ծրագիրը կազմելը, վարելը ուսումնական աշխատանք է: Պարապմունքի ծրագրում ներառվում են կրթահամալիրի հիմնը, հոգևոր երգեր, ծիսական երգեր, պարեր, օտար լեզուներով կարաոկեներ, մարմնամարզություն, միասնական արտասանություն, շնորհավորանքներ, հայտարարություններ, ընթացող կամ ամփոփվող ստուգատեսների նյութերը:

Թեմա 7․ Սովորողների ճանաչողական հմտություններ, գործնական կարողություններ ձևավորող և ստեղծագործական մտածողությունը զարգացնող առաջադրանքների կիրառումը

Անհատական աշխատանք

1․Քննարկել և կազմել ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներ:

2․Ներկայացնել ստեղծված մեկ ուսումնական նյութ, որն արդեն փորձարկվել է դասարանում. Նշել նյութի համապատասխանությունը պահանջներին և թերությունները:

Ուսումնական նյութին ներկայացվող պահանջները։

Ուսուցիչը կարող է ընտրել և որոշել թե տվյալ թեման կամ նյութը ինչպես մատուցի իր սովորողներին, որպեսզի այն առավել հեշտ ընկալվի և ամրապնդվի։

Ուսումնական նյութերի տեսակները՝

1․ Դասավանդման թեմա

2․ Ուսումնական կայքեր

3․ Լրացուցիչ կրթություն

4․ Դասագրքեր, առանձին տեքստեր, ընթերցարաններ

5․ Պատճենահանված  նյութեր

6․ Տեսողական դիդակտիկ նյութեր

7․ Ձայնագրություն, տեսաֆիլմեր և տեսադասեր

8․ Ֆլեշմոբ

9․ Ուսումնական խաղեր

Ուսուցչի բլոգը բաց հարթակ է, որտեղ երևում է ցանկացած աշխատանք։

Թեմա 8

Համացանցի օգնությամբ պատրաստել նյութ միավորային և ձևավորող գնահատման մասին:

Ներկայացնել գնահատման համակարգի սեփական փորձը:

Ծանոթանալ կարգին և քննարկել:

Ուսումնական աշխատանքի գնահատման կարգ

Ըստ  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կարգի 1-3-րդ դասարանցիների գնահատումը գնահատանիշով չի իրականացվում և կրթական պրոցեսի բաղկացուցիչն է: Այն  ապահովում է սովորողների և դասավանդողների զարգացումը, ինքնակրթության խթանումը, ոգևորությունը:

Սովորողի գնահատումը արձանագրվում է զարգացման թերթիկում/ աճի բնութագիր/, որը նույնպես բաղկացած է չորս ուսումնական շրջաններից։ Աճի բնութագրում արձանագրվում են սովորողի գիտելիքները, հմտությունները, կարողությունները, սոցիալականացումը, մասնակցությունը կրթահամալիրային նախագծերին, ստուգատեսներին, ֆլեշմոբերին։ Փաստաթուղթը լրացնում են դասվարը, դասարանում աշխատող առարկայական ուսուցիչները։ Աճի բնութագիրը տեղադրվում է դպրոցի էլ․ հարթակում՝ Onedrive-ում,  և էլ․ հասցեով այն անհատապես ուղարկվում է յուրաքանչյուր ծնողի։ Ծնողն ուսումնասիրում է բնութագիրը, և հարցերի կամ խնդիրների դեպքում, քննարկում այն լրացնողների հետ։ Երբեմն էլ սովորողները ինքնագնահատում են անում:

Ուսումնական շրջանների ընթացքում սովորողը մասնակցում է դասարանական, կրթահամալիրյան նախագծերին, միջոցառումներին, ծեսերին, առարկայական  ֆլեշմոբերին, փառատոնային ճամբարներին, ստուգատեսներին, ուսումնական ճամփորդություններին, ընտանեկան նախագծեր է իրականացնում,  որոնց գնահատումը նույնպես իրականացվում է աճի բնութագրում։

Երրորդ դասարանից սկսած սովորողներն ունեն իրենց անձնական մեդիատարածքները՝ ուսումնական բլոգները, որտեղ ցուցադրված են սովորողների ամենօրյա աշխատանքները, որոնցում արտացոլվում են նրանց խոսքային, ստեղծական հմտություններն ու կարողությունները, առարկայական գիտելիքները, ընտրությամբ գործունեությունը, նախասիրություններն ու ճաշակը, լրացուցիչ կրթությունը, ինքնակրթությունը։ Բլոգում պարզ երևում է նաև սովորողի զարգացման ընթացքը։

 Բլոգների ամենօրյա այցելուներն են սովորողների ընկերները, ծնողներն ու դասավանդողները։

Բլոգային աշխատանքները գնահատվում են նաև կարծիքներ բաժնում մեկնաբանություններ թողնելով, դասարանում աշխատանքների քննարկումով, լավագույն աշխատանքների թողարկումով՝ mskh.am կրթահամալիրի գլխավոր կայքում։

Առաջին, երկրորդ դասարանների ավարտին սովորողների գնահատումն իրականացվում է նաև «Ես կարողանում եմ» նախագծի միջոցով։ Նախագիծն ուղղված է սովորողների կարողությունների ցուցադրմանը, որը ներկայացվում է տեսաֆիլմերի, ռադիոնյութերի ձևով։

Երրորդ դասարանի ավարտին սովորողները մասնակցում են «Ելքի» ստուգատեսին։  Բլոգներում սովորողները ներկայացնում են իրենց կարողությունները բոլոր առարկաներից, ներկայացնում տարեկան հաշվետվություն։ Ներքին բլոգային  ուսումնասիրության արդյունքում գնահատվում են սովորողների տարեկան աշխատանքներն  ու արդյունքները։

 

Автор:

Ես Սեդա Խաչատրյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում: Իմ բլոգում հավաքված են սովորողների ուսումնական աշխատանքները,որոնք կարող են ուղեցույց դառնալ շատերի համար:

Оставьте комментарий