Рубрика: Ամսիկներ

«Հոկտեմբերիկ»․ հեծանիվներով ու ինքնագլորներով բացօթյա մարզական ստուգատես

Հոկտեմբերիկ ստուգատես

Օրը՝ 06.10.2021
Սկիզբը՝ 11:00
Մասնակիցները՝ Հարավային դպրոցի 5 տարեկաններ
Վայրը՝ 
Հարավային դպրոց-պարտեզ
Պատասխանատուներ` Սեդա Խաչատրյան, Սյուզաննա Դանիելյան
Նպատակը՝ հեծանվով, ինքնագլորով մարզական ստուգատեսի անցկացում ու սաների մարզական կարողությունների դիտարկում:
Խնդիրները՝

  • Հեծանիվ, ինքնագլոր վարելու կարողության դիտարկում, գրանցում.
  • Մարզական գործունեությանը նախապատրաստվելու կարողության զարգացում /համապատասխան մարզահագուստ, մարզակոշիկներ, պաշտպանիչ գլխարկ/
  • Անվտանգության, հիգիենայի կանոնների պահպանում.

Ընթացքը.
Ստուգատեսը կիրականացնենք Հարավային դպրոց-պարտեզում։ 5 տարեկանները կհագնեն իրենց գունավոր շապիկները, մարզակոշիկները, կվերցնեն ինքնագլորները, հեծանիվները և վարելով կգնան դեպի մարզադաշտ։ Ստուգատեսը կսկսենք նախավարժանքով, այնուհետև սովորողները կցուցադրեն հեծանիվ և ինքնագլոր վարելու իրենց հմտությունները՝ կանգնակների շրջանցումով։ Խաղերը կիրականացնենք փոխանցումներով։ Կբաժանվենք 2 խմբի։ Յուրաքանչյուր խմբի դիմաց դրված կլինեն կանգնակներ, խմբերի առաջին մասնակիցները հեծանիվներով կշրջանցեն կանգնակները, կվերադառնան` մեկնարկը տալով հաջորդ մասնակիցներին։ Խաղ֊մրցույթը կշարունակվի մինչև վերջին մասնակիցը։
Արդյունքները կամփոփվեն դասարանական բլոգում:

Ամփոփում՝

Автор:

Ես Սեդա Խաչատրյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում: Իմ բլոգում հավաքված են սովորողների ուսումնական աշխատանքները,որոնք կարող են ուղեցույց դառնալ շատերի համար:

Оставьте комментарий