Рубрика: 2022-2023 ուս․տարի

Բա՛րև, ես եմ․․․

Նախագիծը նախատեսված է 2022-2023 ուստարվա առաջին դասարանցիների համար։

Ժամանակահատվածը՝ Հուլիսի 1-ից օգոստոսի 22-ը

Նպատակը՝ սովորողների ինքնաճանաչման, ինքնաարտահայտման միջոցով նպաստել սովորողին ճանաչելու, անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը: Սովորողների ծնողներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

Խնդիրները`

Ինքնուրույնության դրսևորման զարգացում.

Բանավոր խոսքի զարգացում․

Հաղորդակցական հմտությունների ձևավորում ու զարգացում․

Գրական ստեղծագործությունների ցանկ՝

  • «Բութ մատն ասաց… » (ժողովրդական խաղիկ)
  • Աթաբեկ Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»
  • Հովհաննես Թումանյան «Լուսաբացին»
  • Հովհաննես Թումանյան «Անհաղթ աքլորը»
  • Հովհաննես Թումանյան «Ծիտը»
  • Աթաբեկ Խնկոյան «Մեղուն»

Հիմնական թեմաները՝

  • Ես
  • Իմ խաղալիքը (տիկնիկը…)
  • Իմ ընտանիքը
  • Իմ անունը
  • Իմ բակը, քաղաքը (գյուղը), երկիրը

Նախագծի ընթացքը՝

Նոր ընդունված սովորողներին առաջարկվում է պատրաստել տեսանյութ , որտեղ կպատմեն իրենց մասին՝ ո՞վ է ինքը․ իր անվան, ընտանիքի, նախասիրությունների, առօրյայի մասին։ Ի՞նչ գիտի դպրոցի մասին, ի՞նչպիսին պետք է լինի իր դպրոցը, ի՞նչպիսին պետք է լինի իր ուսուցիչը։

Վերը նշված բանաստեղծություններից, հեքիաթներից ընտրեք որևէ մեկը, փորձեք ներկայացնել հետաքրքիր տարբերակով/ դերային խաղ, մատների թատրոն/։

Տեսանյութերի յութուբյան հղումը ուղարկել s-khachatryan@mskh.am էլ․ հասցեով։

Անհրաժեշտ գործիքները՝ տեսախցիկ, հեռախոս

Տեխնիկական պահանջներ՝

  • Եթե տեսագրում եք հաղորդումը հեռախոսով, խնդրում ենք այն պահել հորիզոնական
  • Հաղորդման վայրը ընտրել բնակարանի գրադարանային, ընթերցողական հատվածը
  • Հետևել նկարահանման երկրորդ պլանին, որ շատ ակտիվ չլինի/անց ու դարձ/
  • Բացառել խոսքի տեսագրման ընթացքում աղմուկը

Ուսումնական գրականության ցանկ՝

ԲՈՒԹ ՄԱՏՆ ԱՍԱՑ

Բութ մատն ասաց.
– Գայլը ելավ,
Ցուցամատը`
– Ո՞րտեղից եկավ,
Միջնամատը`
– Սարից եկավ,
Մատնեմատը`
– Եկեք փախչենք,
Ճկույթիկը`
– Պստլիկ եմ, ճստլիկ եմ, ոտիկ չունեմ, թևիկ չունեմ, ինչպե՞ս փախչեմ:

Աքաղաղն ու կտուրը

Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտները
Երկար ու ձիգ,
Կտրին տալով՝
Վեր-վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ի՜նչ հարց տվեց.

— Էս ո՞նց է որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ չի գալիս:

ԼՈՒՍԱԲԱՑԻՆ

Հ.Թումանյան

Ծուղրուղո՜ւ.
Աքլորը զիլ կանչեց թառին.
-Ճիկ-Ճիկ, Ճիկ-Ճիկ,
Զարթնեց մթում ծիտը ծառին.

Ծուղրուղո՜ւ.
Խոսեց ծեգին երկրորդ բերան.
— Հո-հո՜, հո-հո՜,
Նախիրն արդեն հանդը տարան։

— Ծուղրուղո՜ւ.
Լույսը բացվեց երրորդ կանչին.
— Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,
Նստեց նանը տեղի միջին։

ՄԵՂՈԻ

Ա.Խնկոյան

Պըզզան, պըզզան,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կծծես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս: 

Հեքիաթներ՝

Հովհաննես Թումանյան «Անհաղթ աքլորը» , «Ծիտը»

Ամփոփում`

2022-2023 ուստարվա առաջին դասարանցիները ներկայացնում են՝

Առաքելյան Ռուբեն և ընտանիք

Համբարձումյան Նարեկ և ընտանիք

Արեն Գալստյան և ընտանիք

Автор:

Ես Սեդա Խաչատրյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում: Իմ բլոգում հավաքված են սովորողների ուսումնական աշխատանքները,որոնք կարող են ուղեցույց դառնալ շատերի համար:

Оставьте комментарий