Рубрика: Ուսումնական գարուն

«Իմ ծառը, ծաղիկը պարտեզում»

Վայրը` Հարավային դպրոց-պարտեզ

Մասնակիցները` 3․3 դասարան սովորողներ, ծնողներ, հյուրեր

Սովորողները որպես բնակիչ, իսկ դպրոցը որպես բնակավայր իրականացնում են ծաղկատունկ:

Մեկ օր առաջ Հարավային դպրոցի այգեպանի հետ  պատրաստում ենք հողակտորը, փորում փոսերը:

Ընթացքը`

  • Սովորողները պարտիզապուրակային լաբորատորիայում  պատրաստում են գործիքները և անցնում են աշխատանքի: Աշխատանքի ուղեցույցը թելադրում է դպրոցի պարտիզպանը:
  • Իրենց բակից, ջերմոցից, շուկայից ծնողների հետ ընտրում են նվեր ծաղիկները: Ընթացքը ներկայացնում են տեսաֆիլմով կամ նկարաշարով:
  • Պարտիզպանի, ծնողների  հետ միասին տնկելու վիճակի ենք բերում, պատրաստում ծաղիկները, աշխատում  պարտիզապուրակային գործիքներով: Ընթացքը ուղեկցվում է երգերով, ասիկներով:
  • Ծաղիկները բերելով պատշաճ տեսքի սովորողները ծնողների հետ տնկում են արդեն նախապատրաստած փոսերում, ջրում:

Միասնական երգ, պար, ֆոտոպլեներ «Իմ ծառը,ծաղիկը պարտեզում»:

Ամփոփում՝

Համապետական շաբաթօրյակ

«Իմ ծառն ու ծաղիկը պարտեզում»

Պատմում է Հարություն Թովմասյանը