Рубрика: Զատիկ

Զատիկ նախագիծ

Նպատակը — Սովորողներին ծանոթացնել Զատկան ծեսին՝   որպես  ազգային  և քրիստոնեական   ծես,   Զատկի     խորհուրդներին (ածիկացան, ակլատիզ, Ուտիս տատ, ներկած ձու, ձուկ, չամչով    փլավ, զատկածառ), զատկական ավանդույթներին ու սովորույթներին։

Խնդիրներ

  1. Բանավոր և գրավոր  խոսքի զարգացում
  2. Մեդիահմտությունների ամրապնդում
  3. Ստեղծագործական երևակայության զարգացում

Գործունեության ընթացքը.

Զատկի ծեսի մասին տեղեկություններ հավաքել .

  • ինչպե՞ս են նշել և նշում Զատկի տոնը
  • ի՞նչ խաղեր են խաղացել
  • ի՞նչ երգեր են երգել
  • ի՞նչ բանաստեղծություններ, ասացվածքներ, բարեմաղթանքներ են ասել
  • ի՞նչ կերակրատեսակներ են եփել, ի՞նչ թխվածքներ են թխել
  1. Զատկական ասիկներ-ասույթներ
  2. Զատկական հանելուկներ

Տեխնոլոգիա

Ածիկացան

  • Ցանում ենք ոսպ, ցորեն և դիտարկում ենք ածիկի  աճը: Ամեն օր ջրում ենք և խնամում:
  • Զատկական բարեմաղթանքների բացիկներ ստեղծել / էլեկտրոնային/
  • Դատարկ ձվիկներ ձևավորել
  • Paint-ով զատկական, գարնանային նկարներ նկարել
  • Զարդարել զատկական ճյուղը, խոտը

Մաթեմատիկա

  • Զատկական խնդիրներ կազմել և լուծել
  • Օգտվել կազմված օրացույցներից և աղյուսակներից
  • Փորձեր, դիտարկումներ, չափումներ կատարել անել և գրանցել դրանց արդյունքները
  • Գնումներ կատարել և հաշվարկներ են անել

Երգ-երաժշտություն-Զատկական երգերի ուսուցում

Զատկական երգերի փաթեթ

Ամփոփում՝

նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները, հրապարակվում են բլոգում, ենթակայքում, կայքում: Նախատեսվում է ստեղծել՝

  • Թղթային ու էլեկտորնային բացիկներ,ածիկներ, զատկական ատրիբուտներ,
  • Զատկական խնդրագրքեր, ընթերցարաններ, տեսաֆիլմեր:

Զատկական երգերի ունկնդրում, տեսաֆիլմերի դիտում: /նյութերը՝ Մարինե Մկրտչյանի բլոգից/

Զատկական երգեր՝

Զատկական և Ծաղկազարդի երգեր

Բարով եկար, այ Զատիկ

Զատկական ծիսական արարողակարգի, խաղերի տեսագրություններ

Տեսադաս, «Զատիկը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»

Կրկնազատիկը Քոլեջի նախադպրոցական կրթության բաժնում

Զատկական «Չիք, չիք», «Աղամ, աղամ» խաղերը Հարավային դպրոցում

Զատկական ձվախաղեր

Զատկական Կանաչ կիրակին Քոլեջում

«Ակլատիզ»՝ Մեծ պահքի ծիսական տիկնիկ

Автор:

Ես Սեդա Խաչատրյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում: Իմ բլոգում հավաքված են սովորողների ուսումնական աշխատանքները,որոնք կարող են ուղեցույց դառնալ շատերի համար:

Оставьте комментарий