Рубрика: Թումանյանական օրեր

Ինչ կլիներ, եթե․․․

Ի՞նչ կլիներ, եթե ես մտնեի մուլտֆիլմի մեջ:

Ես կլինեի իմ սիրելի հերոսուհին:

Ի՞ՆՉ ԿԼԻՆԵՐ,ԵԹԵ ՁՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ ՇԱՔԱՐԱՎԱԶ ՓԱԹԻԼ-ՓԱԹԻԼ ԻՋՆԵՐ։

Աշխարհը կդառնա քաղցր և սպիտակ։

Ի՞նչ կլիներ, եթե ամպերը պաղպաղակ լինեին։

Ձեռքով կբռնեի,կուտեի:

Ի՞նչ կլիներ, եթե լճի ջուրը հյութ լիներ:

Ես այն կխմեի:

Ի՞նչ կլիներ, եթե տան պատերը թխվածքաբլիթ լիներ։

Ես այն կուտեի և տուն չէի ունենա։

Ի՞նչ կլիներ, եթե մենք ձեռքերի փոխարեն թևեր ունենայինք:

Մենք անվերջ կթռչեինք:

Ի՞նչ կլիներ, եթե  դդումները լինեին որպես ափսեներ։


Մարդիկ կուտեին ափսեները։

Ի՞նչ կլիներ, եթե արև չլիներ։

Եթե արև չլիներ, մարդիկ քնած կմնային։

Ի՞նչ կլիներ, եթե մարդիկ ամբողջ օրը վազեին։

Եթե մարդիկ ամբողջ օրը վազեին, բոլորը նիհար կլինեին։

Ի՞նչ կլիներ, եթե մարդիկ կարողանային կարդալ ուրիշի մտքերը։

Եթե մարդիկ կարողանային կարդալ ուրիշի մտքերը ,նրանք կիմանային բոլորի գաղտնիքները։

Ի՞նչ կլիներ, եթե շները խոսել իմանային։

Եթե շները խոսել իմանային , մարդիկ շներին ավելի լավ կհասկանային։

Автор:

Ես Սեդա Խաչատրյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում: Իմ բլոգում հավաքված են սովորողների ուսումնական աշխատանքները,որոնք կարող են ուղեցույց դառնալ շատերի համար:

Оставьте комментарий