Рубрика: Ձմեռային ճամբար, Ազգային խաղեր, Լիսիցյանական օրերը

Ձմեռային ազգագրական փառատոն 2022. Համագործակցային նախագիծ

Օր՝ Հունվարի 20
Վայր՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզ
Հասցե՝ ՀԱԹ, Ա.Բաբաջանյան 38/1
Ժամ՝ 11:00
Մասնակիցներ՝ Հարավային և Արևմտյան դպրոցների 2-3 դասարանների ճամբարականներ
Դասվարներ՝ Աշխեն Թադևոսյան, Սեդա Խաչատրյան
Երաժշտության դասավանդողներ՝ Սեդա Թևանյան, Մարիամ Մնացականյան

Ձմեռային ազգագրական փառատոն 2022 նախագծի շրջանակներում՝ Հարավային դպրոցի 3.3 և Արևմտյան դպրոցի 2.1 ճամբարականները կհանդիպեն «Սովորող-սովորեցնող» նախագծով, որտեղ կանցկացնեն ազգային պարերի, խաղերգերի, պարերգերի ուսուցում…
Ցանկացողները կարող են միանալ վերոնշյալ հասցեով, կամ զանգահարել հեռախոսահամարին՝ 093 02 53 17

Նախագծի նպատակ՝

  • Ազգային մշակույթի պապանում
  • Ազգային պարերի ուսուցում
  • Ազգային խաղերգերիր ուսուցում, յուրացում
  • Նոր ընկերներ ձեռք բերելու փորձ
  • Սովորելու և սովորեցնելու հմտությունների զարգացում

Նախագծի ընթացքը կայանում է այսպես՝ երկու խմբերի ճամբարականներն էլ երաժշտության դասավանդողների ընտրած նյութերին ծանոթանում են, յուրացնում , ապա փորձում ինքնուրույն կազմակերպել տվյալ երգի, պարի կամ պարերգի կատարումը…
Նախապես պայմանավորված վայրում, որը այս անգամ Արևմտյան դպրոցն է, որտեղ քայլքով հասնելու են Հարավցիները, կկազմակերպվի նախագծի ընթացքը:

Նախագծի արդյուքում՝ ճամբարականները կունենան նոր ընկերներ, սովորեցնելու և սովորելու ընթացքում ձեռք կբերեն փորձ, հմտություններ: Կդառնան ազգային խաղերգի, խաղի, պարի կրողը, փոխանցողը, այն կտանեն ընտանիք…

Ծրագիր՝

  • Ազգային պար՝ Կարնո քոչարի
  • Ազգային խաղերգ-թռնոցի՝ «Դուլ, դուլ ու դուլ»
  • Ազգային պարերգ՝ «Կռունկ, հո՜պ տուր ու թռի

Ամփոփում՝

Համագործակցություն Արևմտյան դպրոց-պարտեզի հետ

 

Ձմեռային ազգագրական փառատոնը ընտանիքում

Автор:

Ես Սեդա Խաչատրյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում: Իմ բլոգում հավաքված են սովորողների ուսումնական աշխատանքները,որոնք կարող են ուղեցույց դառնալ շատերի համար:

Оставьте комментарий