Рубрика: Ձմեռային ճամբար, Ամանորյա նախագիծ

Ուսումնական դեկտեմբեր

«Ամանորյա ծես» նախագիծ. դեկտեմբերի 1- հունվարի 5

3-րդ դասարան

Ամանորյա ծեսը կրթահամալիրի ամենաուրախ ու ամենասպասված տոներից է: Ծեսի նախապատրաստական աշխատանքները սկսվում են հենց ձմռան առաջին օրից:

Նախագիծն ընդգրկում է ուսումնական գործունեության բոլոր ձևերը:

Նպատակը՝  Նախապատրաստում  «Ամանորի ծես» տոնակատարությանը.

Խնդիրները՝

  • Ծանոթանալ տարբեր երկրների ամանորյա ավանդույթներին
  • Ուսումնասիրել տոնին ծառ զարդարելու սովորության առաջացման աղբյուրները
  • Իմանալ, թե երբ է աշխարհում և Հայաստանում ստեղծվել այդ սովորույթը
  • Պարզաբանել, թե նախկինում ինչպես են զարդարել տոնի ծառը
  • Ուսումնասիրել տոնական խոհանոցը, գտնել հետաքրքիր բաղադրատոմսեր
  • Զարգացնել որոնողական կայքերից ճիշտ օգտվելու հմտությունները
  • Ամրապնդել հարցազրույցներ վարելու, տեղեկատվական նյութեր պատրաստելու կարողություններն ու հմտությունները
  • Զարգացնել սովորողների տեխնոլոգիական հմտությունները
  • Ուսուցանել Ամանորի և Սուրբ Ծննդյան երգեր
  • Ստեղծել շնորհավորական բացիկներ
  • Զարգացնել սովորողների մեդիահմտությունները
  • Զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտություններ:

Հետազոտության, ուսումնասիրության թեմաները՝

  • Ամանորը տարբեր երկրներում
  • Տոնական խոհանոց
  • Ինքնաշեն խաղալիքներ, տոնի ծառ
  • Ամանորյա ավանդույթները Հայաստանում
  • Ամանորյա և Սուրբ Ծննդյան երգերի ընտրանի
  • Տոնի խորհուրդը:

Ընթերցանության համար նախատեսվող նյութեր./լրացվող/

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Սուրբ ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Աշխատանքի կազմակերպման ընթացքը՝

Ծեսի մասին սովորողներն արդեն որոշակի գիտելիքներ ունեն անցած երկու տարիներից: Ի մի ենք բերում ունեցած գիտելիքները:

Ստեղծում ենք աշխատանքային խմբեր՝ վերը նշված տարբեր թեմաներով ուսումնասիրություններ կատարելու համար:

Առաջին խումբը տեղեկություններ է հավաքում տարբեր երկրներում տոնի անցկացման մասին: Ի մի են բերում հավաքած տեղեկությունները, վերլուծում, ընտրում իրենց կարծիքով ամենահետաքրքիր ու ներկայանալի մասերը,  ստեղծում են էլեկտրոնային ժողովածու և ներկայացնում ընկերներին /ներկայացման ձևն իրենք են ընտրում, քանի որ արդեն մի շարք համակարգչային ծրագրերի են տիրապետում/:

Երկրորդ խումբը կենտրոնանում է Հայաստանում տոնի անցկացման առանձնահատկությունների, սովորությունների ու ավանդույթների վրա: Այս գործունեության ընթացքում նրանց անհրաժեշտ կլինի ձայնագրիչ, ֆոտոխցիկ, կօգտվեն որոնողական կայքերից, գրականությունից /Տ. Հայրապետյան գրադարան/:

Խմբի անդամները հարցազրույցներ կվարեն, տեսաֆիլմեր կնկարահանեն, համացանցից ու տարբեր գրականությունից տեղեկություններ կհավաքեն թեմայի շուրջ: Կստեղծեն մեդիափաթեթ և կներկայացնեն ընկերներին:

Խոհանոցային գործունեությունը ամեն տարի Ամանորյա ծեսի անբաժանելի մասն է կազմում: Ավանդական տարեգաթան ու ասիլ-վասիլները, ինչպես միշտ, կթխեն խմբով՝ դպրոցում:

Նախագծի մեջ ներառել եմ նաև «Տոնական խոհանոց» բաժինը: Այն կներկայացվի ֆիլմաշարի տեսքով: Սովորողը ծնողի օգնությամբ պատրաստում է որևէ տոնական ուտեստ, նկարահանում ընթացքը: Արդյունքում հետաքրքիր ֆիլմաշարեր կստեղծվեն, որտեղ կներկայացվեն հետաքրքիր բաղադրատոմսեր:

Հաջորդ խումբն էլ կզբաղվի Ամանորի և Սուրբ Ծննդյան երգերի կարաոկեներ ստեղծելով:

Ամանորյա ծեսի նախապատրաստական աշխատանքների մեջ է  մտնում նաև սրահի, դասարանի, տոնածառերի ձևավորումը: Նախագծային օրերի  ընթացքում կպատրաստենք ինքնաշեն խաղալիքներ՝ ձեռքի տակ եղած տարբեր նյութերով: Սովորողների մի խումբ համացանցից կգտնի հետաքրքիր տեղեկություններ ամանորյա զարդարանքներ, խաղալիքներ՝ պատրաստելու վերաբերյալ, կընտրեն լավագույնները:

Կմասնակցենք դպրոցի ընդհանուր սրահի ձևավորմանը:

Մեդիաբացիկների ստեղծում: Ամեն տարի սովորողները ստեղծում են էլեկտրոնային բացիկ-շնորհավորանքներ համակարգչային տարբեր ծրագրերով: Բացիկները տոնական օրերին սովորողը կտեղադրի իր բլոգում՝ որպես շնորհավորանք:

Ինչպես միշտ, այս ուսումնական տարում էլ կրթահամալիրում Ամանորյա ծես կիրականացվի: Նախագիծը կամփոփենք՝ մասնակցելով ամանորյա տոնախմբությանը: Ծեսին կհրավիրենք ծնողներին, ովքեր անմիջականորեն կդառնան տոնախմբության մասնակիցներ:

Ամփոփում՝

Համեղ տարեգաթա

լույսեր, գույներ, ղողանջներ

Ամանորյա խնդիրներ

Սովորողի առաջին ուսումնական շրջանի ամփոփում

«Մաուգլի» մյուզիքլ․ ուսումնական ճամփորդություն Կ․ Ստանիսլավասկու անվան դրամատիկական թատրոն

Ինչպես են նշում ԱՄԱՆՈՐԸ տարբեր երկրներում

ՆԱՄԱԿ ՁՄՌԱՆԸ

«Ցտեսություն աշուն»

Սբ. Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

 

Автор:

Ես Սեդա Խաչատրյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում: Իմ բլոգում հավաքված են սովորողների ուսումնական աշխատանքները,որոնք կարող են ուղեցույց դառնալ շատերի համար:

Оставьте комментарий