Рубрика: 2017-2018 ուստարի

Փետրվարիկ. Մարզական ստուգատես

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Փետրվարիկ» ստուգատես

Օրը՝  Փետրվարի 22, ժամը՝  9:20-10:20

Անցկացման վայրերը՝ Քոլեջ, Հյուսիսային, Հարավային, Արևմտյան դպրոցներ

Մասնակիցներ`

Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սրբուհի Ներսիսյան, Ծաղիկ Գասպարյան
Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սեդա Խաչատրյան, Թամարա Մարիմյան
Հյուսիսային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Մանուշակ Աբրահամյան, Ռուզաննա Աբրահամյան
Քոլեջի 5 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Սոնա Քեհեյան, Անահիտ Գրիգորյան, Լիլիա Զախարյան

Այլ մասնակիցներ՝ ծնողներ, դասավանդողներ, հյուրեր:

 

Ծրագրում`

  • Նախավարժանք
  • Մարզական խաղեր

Մարզական խաղեր

  1. Փոքրիկ գնդակը օդի արտամղումով (փչելով) շարժում և գցում են սեղանի եզրին ամրացրած բաժակի մեջ:
  2. Մասնակիցները ձեռքերը բռնած կանգնում են շրջանաձևը: Առաջին մասնակիցն անցնում է օղակի միջով՝ առանց ձեռք բաց թողելու երկրորդին է փոխանցում: Խաղն ավարտվում է մինչև այդպես փոխանցելով օղակը հասնում է առաջին մասնակցին:
  3. Մասնակիցները բաժանվում են երկու խմբի: Յուրաքանչյուր խումբ ունենում է երկու փայտ և մեկ գնդակ: Մասնակիցները փայտերի օգնությամբ տեղափոխում են գնդակը և գցում օղակի մեջ:
  1. Մասնակիցները բաժանվում են երկու խմբի: Յուրաքանչյուր սովորող, գդալի օգնությամբ, տեղափոխում է փոքրիկ գնդակը և գցում դույլի մեջ:
  2. Մասնակիցները հաջորդաբար կքանստում են: Առաջին մասնակիցը գնդակը գլխավերևով փոխանցում է երկրորդին, այդպես  մինչև շարքի վերջին մասնակիցը:

Автор:

Ես Սեդա Խաչատրյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում: Իմ բլոգում հավաքված են սովորողների ուսումնական աշխատանքները,որոնք կարող են ուղեցույց դառնալ շատերի համար:

Оставьте комментарий