Рубрика: 2017-2018 ուստարի

Հունվարիկ․Մարզական ստուգատես

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Հունվարիկ» ստուգատես

Օրը՝ Հունվարի 11, ժամը՝ 11:00-12:00

Անցկացման վայրերը՝

Հարավային  դպրոց

Մասնակիցներ`
Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սեդա Խաչատրյան, Թամարա Մարիմյան
Այլ մասնակիցներ՝ ծնողներ, դասավանդողներ, հյուրեր:

 

Ծրագրում՝

1․ Շարք, վազք, նախավարժանք

2․ Մարզախաղեր

Խաղերի համար մասնակիցները բաժանվում է երկու խմբի:

Խաղ 1

Մասնակիցները ձեռքերը բռնած՝ առանց որևէ մեկի օգնության, հաջորդաբար անցնում են օղակի միջով, վերջին մասնակիցը օղակը տանում, դնում է նշված տեղում՝ բուլավայի մոտ: Հաղթում է այն շարքը, որի մասնակիցներն առաջինը օղակը տեղ կհասցնեն:

 

Խաղ 2

Մասնակիցները մեկնարկային գծից` պարկեր ոտքերին հագած, ցատկելով հասնում են եզրագծին, պարկից դուրս  գալիս, վազելով՝ մարզանստարանի վրա սողալով ետ վերադառնում՝ պարկը փոխանցնում հաջորդ մասնակցին: Նույն գործողությունները կրկնում են շարքում կանգնած բոլոր մասնակիցները:

Խաղ 3

Առաջին խաղացողը 4-անիվանի հեծանիվով՝  չկպնելով շրջանցում է արգելքները, հասնում է նշված եզրագծին, թողնում է հեծանիվը և վազքով վերադառնում: Մյուս մասնակիցը վազքով գնում է՝ հեծանիվով ետ վերադառնում: Նույնը կրկնում են շարքում կանգնած բոլոր մասնակիցները:

Автор:

Ես Սեդա Խաչատրյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում: Իմ բլոգում հավաքված են սովորողների ուսումնական աշխատանքները,որոնք կարող են ուղեցույց դառնալ շատերի համար:

Оставьте комментарий