Рубрика: 2017-2018 ուստարի

Դեկտեմբերիկ. «Տիկնիկայինի հանդիսատես»+Մեդիա ստուգատես

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Դեկտեմբերիկ» ստուգատես

Օրը՝ Դեկտեմբերի 22, ժամը՝ 11:00-14:00

Մասնակիցները`

Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սեդա Խաչատրյան, Թամարա Մարիմյան

 

Վայրը՝ Խամաճիկների թատրոն,

Ծրագրում՝

  • Ճանապարհի, ժամանակի չափումներ, շարք-տեղ-երեխա հաշվումների կազմակերպում
  • Ամանորյա ծրագրի մասնակցություն, ներկայացման դիտում
  • Քաղաքային թափառումներ՝ «Ամանորյա  Երևանը» ֆոտոպլեների կազմակերպում
  • «Ամանորյա բարեմաղթանքներ՝ Երևանի փողոցներից»  ռադիոթողարկման ձայնագրում 

Նկարագրությունը՝

11:00-ին բաժանվում ենք խմբերի, յուրաքանչյուր խումբ իր հանձնարարույթունն է ստանում, հագնվում ենք, վերցնում՝ ուսումնական գործիքները, ուսապայուսակերը, 11:20, դպրոցի մոտից, ճանապարհ ընկնում:

Խմբերի բաժանում՝

Պարկի մեջ սովորողների քանակին համապատասխան խորանարդիկներ ենք լցնում (կապույտ, կանաչ, կարմիր): Սովորողները՝ փակ աչքերով, պարկից հանում են մեկական խորանարդ և մոտենում են համապատասխան գույն ունեցող խմբին:

Աշխատանքի բաժանում՝

  • կապույտ՝ լուսանկարիչների խումբ
  • կանաչ՝ լրագրողների խումբ
  • կարմիր՝ մաթեմատիկների խումբ

Կարմիր՝ մաթեմատիկների խումբ

  • Ճանապարհի, ժամանակի չափումներ, շարք-տեղ-երեխա հաշվումների խազմակերպում

Խմբի անդամների համար աշխատանքի բաժանում ենք անում: Մի մասը գրանացում են ժամանակը, մյուսները՝ճանապարհի հեռավորությունը (վարորդի օգնությամբ), մի քանիսն էլ հաշվում են շարքերի քանակը, ազատ մնացած տեղերի քանակը, ընդմիջման ժամանակը:

Կապույտ՝ լուսանկարիչների խումբ

  • Քաղաքային թափառումներ՝ «Ամանորյա  Երևանը» ֆոտոպլեների կազմակերպում

Յուրաքանչյուր սովորող իր մեդիագործիքով լուսանկարում է քայքի ընթացքում հանդիպող հետաքրքիր ամանորյա ձևավորումները:

Կանաչ՝ լրագրողների խումբ 

  • Հարցազրույց թատրոնի աշխատողների հետ
  • «Ամանորյա բարեմաղթանքներ՝ Երևանի փողոցներից»  ռադիոթողարկման ձայնագրում
  • Օրվա լուսաբանում՝ ներկայացման քննարկում

Արդյունքում

  • ստեղծված ռադիոլուրը, տեսաֆիլմը հրապարակում ենք դասարանական բլոգում, ենթակայքում, սոցցանցերում
  • առցանց ցուցադրություն ենք կազմակերպում դասարանական բլոգում, ենթակայքում, սոցցանցերում

Автор:

Ես Սեդա Խաչատրյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում: Իմ բլոգում հավաքված են սովորողների ուսումնական աշխատանքները,որոնք կարող են ուղեցույց դառնալ շատերի համար:

Оставьте комментарий