Рубрика: 2017-2018 ուստարի

Դեկտեմբերիկ.Ամանորյա տեխնոլոգիական ստուգատես

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Դեկտեմբերիկ» ստուգատես

Օրը՝ Դեկտեմբերի 22, ժամը՝ 11:00-12:30

Մասնակիցները`
Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սեդա Խաչատրյան, Թամարա Մարիմյան

Այլ մասնակիցներ՝ ծնողներ, դասավանդողներ, հյուրեր:

Անցկացման վայրերը՝ Հարավային դպրոց

Ծրագրում՝
 փոխինձի, հալվայի,  պատրաստում:

 

Նկարագրություն՝

Տարեգաթա հունցելու ընթացքում սովորողները արտասանում են`

Ձյունի սպիտակ ալյուր մաղեմ ,
Բերք-բարիքի տարի լինի:
Անուշ-անուշ խմոր շաղեմ,
Արտս ցորեն — գարի լինի,
Կլոր , կարմիր գաթա թխեմ,
Թող թխածս բարի լինի:

Երգում են՝

«Ավետիս» երգաշարից` որպես օրհնանք

Գաթայի բաղադրատոմս`
Ալյուրը մաղել թասի մեջ , աղ և մի թեյի գթալ սոդա ավելացնել, 100 գ հալեցրած կարագ լցնել, խառնել ավելացնել 1 ձվի և 1 բաժակ մածնի խառնուրդը, խմոր շաղել, ապա 5 րոպե կամ գրտնակով ծեծել, կամ սեղանին խփել, խմորը ծածկել, թողնել 20 րոպե հանգստանա: Այդ ընթացքում խորիզն են պատրաստում:

Խորիզի բաղադրատոմս`
Խորիզը պատրաստելու համար՝ խառնել թեթևակի բոված ալյուրը, շաքարավազը, փափուկ կարագն ու վանիլինը, հավասար փշուր ստանալ:

Յուղաթղթի կտորի վրա խմորը ձեռքերով տափակացնել, լցնել խորիզը և 1 հատ կոճակ դնել, խմորի եզրերը հավաքել, գաթան տափակացնել այնքան, որ 1.5 սմ բարձրություն ունենա, երեսին պատառաքաղով նախշեր գծել, հարած ձու քսել, ծակծկել: Գաթան յուղաթղթով տեղափոխել ջեռոցի տապակի մեջ, եփել 200* ջերմությամբ ջեռոցում՝ մինչև երեսը կարմրի:

Մինչ գաթան կթխվի, «Ծիսական խաղ» ենք խաղում:

Դեկտեմբերի 22-ի հյուրասիրության համար՝

Անահիտ, Լիլիա և ընկերներ- աղանձ

Սրբուհի, Ծաղիկև ընկերներ-ադիբուդի

Սեդա, Թամարա և ընկերներ-հալվա

Փիրուզա, Սոնա և ընկերներ-փողինձ

Մանուշակ, Ռուզաննա և ընկերներ-տարեգաթա

Автор:

Ես Սեդա Խաչատրյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում: Իմ բլոգում հավաքված են սովորողների ուսումնական աշխատանքները,որոնք կարող են ուղեցույց դառնալ շատերի համար:

Оставьте комментарий