Рубрика: 2017-2018 ուստարի

Դեկտեմբերիկ.Լողի ստուգատես

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Դեկտեմբերիկ» ստուգատես

Օրը` Դեկտեմբերի 14,  
Վայրը
` Արևմտյան դպրոցի փակ լողավազան

Մասնակիցները՝
Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սեդա Խաչատրյան, Թամարա Մարիմյան

Ժամանակացույցը`

ժամը`11:20-12:10

 

Ծրագրում ՝

Նախավարժանք

  • Ոտքերով մկրատաձև մարզանք
  • Ոտնաթաթերի ձգում դեպի վեր

Վարժություններ 

  • Շնչառության պահում 3-7 վայրկյան
  • Ջրացատկ`Սովորողները հերթով լողավազանի եզրից ցատկում են ջրի մեջ՝ փորձելով երկար ցատկ անել դեպի լողավազան:

Խաղեր

Խաղ 1

Սովորողները թևիկներով ու գնդակով լողում են ուղիղ ՝մինչև դիմացը կանգնած թիմակիցը, մյուս թիմակիցը վերցնում է գնդակը և շարժվում առաջ։ էստաֆետին կարող են մասնակցել 2-ից ավել թիմեր, ամեն թիմում՝ առնվազն 4 սովորող:

Խաղ 2

Շարժախաղ՝ գայլն ու նապաստակները

1-3 սովորող դառնում են  գայլեր և փորձում են լողալով բռնել  նապաստակ դարձած սովորողներին:

Անհրաժեշտ պարագաներ՝

  1. Լողազգեստ
  2. Ռեզինե գլխարկ
  3. Լողաթափեր
  4. Սրբիչ
  5. Ակնոցներ
  6. Գնդակ

Автор:

Ես Սեդա Խաչատրյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում: Իմ բլոգում հավաքված են սովորողների ուսումնական աշխատանքները,որոնք կարող են ուղեցույց դառնալ շատերի համար:

Оставьте комментарий